Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և քննարկելով Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 30-րդ շենքի 39 բնակարանի բնակիչ Վիգեն Խոջայանի 2025 թվականի փետրվարի 10-ի թիվ 587/11 դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ պատգամավորների Չարենցավանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1994 թվականի մարտի 18-ի «Ժենիկ Արշավիրի Խոջայանի 5-11-37 բնակարանի մասին» թիվ 3 որոշման մեջ (անշարժ գույքի գտվելու վայր` Չարենցավան քաղաք 5-րդ թաղամաս 11-րդ շենք 37 բնակարան) «Խոջայան Վիգեն Վիկտրի» բառերը փոխարինել համապատասխան «Խոջայան Վիգեն Վիկտորի» բառերով, Խոջայան Լիլիա Վիկտրի բառերը փոխարինել համապատասխան «Խոջայան Լիլիա Վիկտորի» բառերով, Խոջայան Կարեն Վիկտրի բառերը փոխարինել համապատասխան Խոջայան Կարեն Վիկտորի բառերով, իսկ Խոջայան Վիկտոր Վիգենիբառերը փոխարինել համապատասխան Խոջայան Վիկտր Վիգենի բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: