Ղեկավարվելով «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունված օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով, հաշվի առնելով, որ օրինական հատկացված հողամասին կից ինքնակամ զբաղեցրած հողամասը և օրինական հատկացված հողամասը մինչև 2001թ.-ի մայիսի 15-ը ունեցել է նույն սահմանագիծն ու փաստացի օգտագործել և մինչ օրս օգտագործվում է սեփականատերերի կողմից, քարտեզագրվել և նույն սահմանագծով ճանաչվել է որպես մեկ միավոր, ինչը երևում է համայնքի հողակադաստրային քարտեզում և այն, որ օրինական և նշված ինքնակամ զբաղեցրած հողամասը չի գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ, ինչպես նաև հիմք ընդունելով Ա. Միքայելյանի դիմումը` որոշում եմ.
1. Արմենուհի Միքայելյանի կողմից փաստացի օգտագործվող 0.30076 հա գյուղատնտեսական նշանակության ջրովի վարելահողի /ծածկագիր` 07-008-0213-0029/ սեփականության իրավունքը ճանաչել ամբողջությամբ:
2. Սույն որոշումը սահմանված կարգով ենթակա է գրանցման ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: