Ղեկավարվելով «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունված օրենքի 7-րդ հոդվածի 2–րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ օրինական հատկացված հողամասին կից ինքնակամ զբաղեցրած հողամասը և օրինական հատկացված հողամասը մինչև 2001թ.-ի մայիսի 15-ը ունեցել է նույն սահմանագիծն ու փաստացի օգտագործել և մինչ օրս օգտագործվում է Կարմեն Մեժլումյանի կողմից, քարտեզագրվել և նույն սահմանագծով ճանաչվել է որպես մեկ միավոր, ինչը երևում է համայնքի հողակադաստրային քարտեզում և այն, որ օրինական և նշված ինքնակամ զբաղեցրած հողամասը չի գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ՝ որոշում եմ.
1. Կարմեն Մեժլումյանի կողմից փաստացի օգտագործվող 07-015-0018-0015 կադաստրային ծածկագրով 2951.8 քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի սեփականության իրավունքը ճանաչել ամբողջությամբ:
2. Նշված հողատարածքը հասցեավորել որպես «Չարենցավան համայնք գյուղ Արզական Ե. Չարենցի փողոց 2–րդ փակուղի թիվ 1/2»:
3. Ճանաչել Կարմեն Մեժլումյանի 149.3 քմ մակերեսով բնակելի տան սեփականության իրավունքը՝ համաձայն կադաստրային կոմիտեում հաշվառված չափագրման տվյալների մուտքագրման 2024KKMBLR ծածկագրի և կադաստրային գործի։
4. Չարենցավան համայնք, գյուղ Արզական Ե. Չարենցի փողոց 2–րդ փակուղի թիվ 1/2 հասցեի 2951.8 քմ մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի վրա 1990 թվականին հաշվառված ինքնակամ կառուցված 117.3 քմ մակերեսով բնակելի տունը համարել օրինական` համաձայն կադաստրային կոմիտեում հաշվառված չափագրման տվյալների մուտքագրման 2024KKMBLR ծածկագրի:
5. Սույն որոշումը սահմանված կարգով ենթակա է գրանցման ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: