Անհատ ձեռնարկատեր Վիլեն Օհանջանյանը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան քաղաքի Խորենացի փողոց 7-րդ փակուղի թիվ 2 շինության տարածքում գտնվող 30քմ մակերեսով առևտրի օբյեկտում, ոգելից և ակոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով (մտիցN20/12 առ 2025 թվականի հունվարի 07-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N 008122 անդորրագրի դիմումատուն 2025 թվականի առաջին կիսամյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի N 106-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
1. Անհատ ձեռնարկատեր Վիլեն Օհանջանյանին 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան քաղաքի Խորենացի փողոց 7-րդ փակուղի թիվ 2 շինության տարածքում գտնվող առևտրի օբյեկտում, իրականացնելու ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառք (Թույլտվություն N7):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: