Այսօր: Ուրբաթ, 11 Հուլիսի 2025թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 920
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հուլիսի 2025 թվականի N 920

ԱՎԱԳԱՆՈՒ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԻՑ ԻՐԱՎԱՍՈՒ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն Չարենցավան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 01-ի  N 68-Ա որոշմամբ հաստատված Չարենցավան համայնքի ավագանու կանոնակարգի 96-րդ կետի, որոշում եմ.

1. Չարենցավան համայնքի  ավագանու 2025 թվականի հուլիսի 11-ին անցկացվելիք արտահերթ թիվ 7 նիստին ներկայացվող նախագծերի քննարկման համար սահմանել իրավասու հանձնաժողովներ.

         1.1 Ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

         ●/նախագիծ 63-Ն / Չարենցավան համայնքի ավագանու 2024  թվականի դեկտեմբերի    20-ի թիվ 111-Ն  որոշման մեջ փոփոխություններ կատարելու  մասին:

●/նախագիծ 64-Ա / Չարենցավան համայնքի 2025 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին:

●/նախագիծ 65-Ա/ Չարենցավան համայնքի 2025 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարողականի մասին։

1.2.Քաղաքաշինության, գյուղատնտեսության, բնապահպանության և ենթակառուցվածքների մշտական հանձնաժողով՝`

/նախագիծ 66-Ա /Չարենցավան համայնքի 2025 թվականի հողային հաշվեկշիռը համաձայնեցնելու մասին։

/նախագիծ 67-Ա /Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանները նվիրատվության եղանակով վարձակալներին օտարելու համաձայնություն տալու մասին:

/նախագիծ 68-Ա /«Հատիկ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Կարենիս բնակավայրի վարչական տարածքում գտնվող Գյումուշի լիթոիդային պեմզաների հանքավայրի տարածքում շահագործման թույլտվության ժամկետն երկարաձգելու համաձայնություն տալու և Չարենցավան համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 15-ի թիվ 48-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner