Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումների, հաշվի առնելով Ելենա Հայրապետյանի համաձայնությունը` որոշում եմ.
1.Օրինական ճանաչված Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հիմք` N 22112023-07-0148 վկայական) ք. Չարենցավան 3-րդ թաղամաս 1-ին փողոց թիվ 17 հասցեում գտնվող 13.1 քմ արտաքին մակերեսով ծածկարանը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 125.4 քմ մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Ելենա Հայրապետյանին:
2.Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով.
1) Ծածկարանի 1 քառակուսի մետրի համար` 3940 (երեք հազար ինը հարյուր քառասուն) դրամ (տարածագնահատման 11-րդ գոտի):
2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 4445 (չորս հազար չորս հարյուր քառասունհինգ) դրամ:
3. Ելենա Հայրապետյանը պարտավոր է վճարել.
1) համայնքապետարանի 900135101559 հաշվեհամարին` 52000 (հիսուներկու հազար) դրամ` ծածկարանի գինը.
2) համայնքապետարանի 900135101484 հաշվեհամարին` 558000 (հինգ հարյուր հիսունութ հազար) դրամ` հողամասի գինը:
4. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի պետական գրանցման համար համայնքապետարանի 900135101211 հաշվեհամարին վճարել 30000 (երեսուն հազար) դրամ:
5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների և տուրքերի վճարումը կատարվում Ելենա Հայրապետյանի կողմից:
6. Հանձնարարել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կումունալ տնտ. բաժնի պետ Բենիկ Բալբաբյանին ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման համար համայնքի ղեկավարի անունից Ելենա Հայրապետյանի հետ կնքել անշարժ գույքի և հողատարածքի օտարման պայմանագիր:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: