Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն Չարենցավան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 01-ի N 68-Ա որոշմամբ հաստատված Չարենցավան համայնքի ավագանու կանոնակարգի 96-րդ կետի, որոշում եմ.
1. Չարենցավան համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 15-ին անցկացվելիք հինգերորդ նստաշրջանի հերթական թիվ 4 նիստին ներկայացվող նախագծերի քննարկման համար սահմանել իրավասու հանձնաժողովներ.
1.1 Ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
●/նախագիծ 36-Ն/ Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
●/նախագիծ 37-Ա/ Չարենցավան համայնքի 2025 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին:
●/նախագիծ 38-Ա / Չարենցավան համայնքի 2025 թվականի բյուջեի առաջին եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարողականի մասին։
1.2. Քաղաքաշինության, գյուղատնտեսության, բնապահպանության և ենթակառուցվածքների մշտական հանձնաժողով՝`
● /նախագիծ 39-Ա/ Քաղաքացու սեփականություն հանդիսացող հողատարածքի մի հատվածի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության թույլտվություն տալու մասին։
● /նախագիծ 40-Ա/ Քաղաքացու անվամբ գրանցված 07-007-0106-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողատարածքը համայնքային սեփականություն ճանաչելու մասին։
● /նախագիծ 41-Ա/Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքը վարձակալության իրավունքով տրամադրելու թույլտվություն տալու մասին։
1.3. Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով`
● /նախագիծ 42-Ա / Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 110–Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին։
● /նախագիծ 43-Ա/ Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) հատվածից գումար հատկացնելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: