Առաջնորդվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածներով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով Ս. Աբրահամյանի 2024 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 5327/07 դիմումը` որոշում եմ.
1. Տալ համաձայնություն սեփականության իրավունքով Սամվել Աբրահամյանին պատկանող Չարենցավան համայնք գ. Բջնի 1–ին փողոց 4-րդ նրբանցք թիվ 19 (հողամասի մակերեսը` 0.271 հա/ և Չարենցավան համայնք գ․ Բջնի 1–ին փողոց 4-րդ նրբանցք 6-րդ փակուղի թիվ 1 (հողամասի մակերեսը` 0.2 հա/ գույքը միավորել` դարձնելով մեկ միավոր և հասցեավորել որպես Չարենցավան համայնք գ․ Բջնի 1–ին փողոց 4-րդ նրբանցք թիվ 27 /ընդհանուր մակերեսը՝ 0.471 հա/:
2. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները գրանցել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: