Հաշվի առնելով Չարենցավան համայնքի Ֆանտան գյուղի 1 փող. տուն 4 բնակիչ Նորիկ Սերյոժայի Թորոսյանի 2021 թվականի մայիսի 26-ի թիվ 2666-16 և Բջնի գյուղի 1 փող.4 նրբ. 4 փող. տուն 6 բնակիչ Արթուր Հրաչյայի Այվազյանի 2021 թվականի մայիսի 26-ի թիվ 2667-16 դիմումները ֆինանսական աջակցություն հատկացնելու մասին և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Չարենցավան համայնքի սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) 4729 «Այլ նպաստներ բյուջեից» սինթետիկ հաշվից 100.0 հազ. դրամ հատկացնել Նորիկ Սերյոժայի Թորոսյանին։
2. Չարենցավան համայնքի սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) 4729 «Այլ նպաստներ բյուջեից» սինթետիկ հաշվից 100.0 հազ. դրամ հատկացնել Արթուր Հրաչյայի Այվազյանին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից: