Աղվան Սահակյան Վահրամի անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան քաղաքի Պռոշյան փողոց թիվ 22 հիմնական շինության տարածքում գտնվող 22,79քմ մակերեսով հանրային սննդի օբյեկտում, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N3698/12 առ 2024 թվականի օգոստոսի 01-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N36964 անդորրագրի դիմումատուն 2024 թվականի երկրորդ կիսամյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի N 8-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` որոշում եմ.
Աղվան Սահակյան Վահրամի անհատ ձեռնարկատիրոջը 2024 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան քաղաքի Պռոշյան փողոց թիվ 22 հիմնական շինության տարածքում գտնվող հանրային սննդի օբյեկտում, իրականացնելու հանրային սննդի կազմակերպում և իրացում (Թույլտվություն 388):
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: