Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, Աշխատանքային օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի թիվ 02-Ն հրամանով, հիմք ընդունելով մրցութային հանձնաժողովի2025 թվականի մայիսի 30-ի եզրակացությունը և հաշվի առնելովԱրամ Ենգիբարյանի2025 թվականիմայիսի 30-իթիվ2907/21դիմումը, որոշում եմ.
1. 2025 թվականի հունիսի09-իցԱրամ Հայկավարդի Ենգիբարյանիննշանակել Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի «Գառզուի անվան արվեստի դպրոց»համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն:
2. Աշխատանքի վարձատրության պայմաններն ու չափը` համաձայն աշխատանքային պայմանագրի:
3. Ստեղծել հանձնման ընդունման- հանձնաժողով հետևյալ կազմով`
Հանձնաժողովի նախագահ` Գ.Գրիգորյան- Չարենցավան համայնքի ղեկավարի տեղակալ
Հանձնաժողովի անդամներ` Ա. Զաքարյան- աշխատակազմի կրթության մշակույթի սպորտի
երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի պետ
Գ.Աֆյան-աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական և
գնումների կազմակերպման բաժնի պետ
Մ.Սոլկարյան-«Գառզուի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի
հաշվապահ
Հանձնող` Անի Գալստյան-«Գառզուի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ
Ընդունող` Արամ Ենգիբարյան
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշումն ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: