Առաջնորդվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածներով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով Հ. Հարությունյանի 25․09․2025թ․ թիվ 4622/07 դիմումը` որոշում եմ.
1. Տալ համաձայնություն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Հարություն, Ալվարդ և Գևորգ Հարությունյաններին պատկանող Չարենցավան համայնք գյուղ Արզական Հ․ Բաբաջանյան փողոց թիվ 4 հասցեի գույքը բաժանել 2 միավորի և հասցեավորել որպես Չարենցավան համայնք գյուղ Արզական Հ․ Բաբաջանյան փողոց թիվ 4 (հողամասի մակերեսը՝ 0.24163 հա) և Չարենցավան համայնք գյուղ Արզական Հ․ Բաբաջանյան փողոց թիվ 4/1 (հողամասի մակերեսը՝ 0.03137 հա) միավորներ:
2. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները գրանցել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում` համաձայն «Գեոլենդ» ՍՊԸ-ի կողմից հաստատված հատակագծերի։
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: