Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 25-րդ կետի և 32-րդ կետի ա/,բ/ ենթակետերի պահանջներով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, և հիմք ընդունելով Գ. Սարիբեկյանի 2025 թվականի փետրվարի 06-ի թիվ 531/07 դիմումը` որոշում եմ.
Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի թիվ 25 բազմաբնակարան բնակելի շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ, ինչպես նաև շենքի օրինական ճանաչված կցակառույցների պարագծով դրա տակ գտնվող 07-007-0017-0036 ծածկագրով604 քմ հողամասը, հաստատված հատակագծի համաձայն, անհատույց, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով փոխանցել բազմաբնակարան շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին:
1. Ճանաչել օրինական Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի թիվ 25 բազմաբնակարան բնակելի շենքի տարածքում ինքնակամ կառուցված շինությունները:
2. Ընդունել ի գիտություն, որ Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի թիվ 25 շենքում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի տարածքում ինքնակամ իրականացված կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Սահմանել, որ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Գեղեցիկ Սարիբեկյանին, Հերմինե, Մարինե, Վաղինակ և Դանիել Մկրտչյաններին պատկանող 4-րդ թաղամասի 25-րդ շենքի թիվ 31 բնակարանին կցակառույց 85․5 քմ արտաքին մակերեսով օրինական ճանաչված շինության և ինքնակամ բացված 1 դռան համար 30 օրյա ժամկետում Չարենցավան համայնքի 900135101559 հաշվարկային հաշվին 56000 ՀՀ դրամ չվճարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման`համաձայն «Չափշին» ՍՊԸ-ի կողմից հաստատված հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 2023SRFRLC ծածկագրի:
5. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: