Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատ «ԱրմԷքսպերտիզա» ՍՊԸ-ի գնահատման հաշվետվությունը `
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Թույլատրել Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը` 6-րդ թաղամասի 26-րդ շենքի թիվ 4 հասցեում գտնվող 70.4քմ ընդհանուր մակերեսով շինությունը աճուրդային եղանակով օտարելու համար:
2. Շինության մեկնարկային գինը սահմանել 2 800 000 (երկու միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից: