Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2025 թվականի մարտի 28-ի համար 01/03/02784-2025 գրությունը՝ որոշում եմ.
1. Գևորգ Լեմաքսի Հակոբյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2. Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2025 թվականի ապրիլի 16-ին, ժամը 11:00-ին ք. Չարենցավան, Կ. Դեմիրճյանի անվ. հրապարակ 1 հասցեում, Չարենցավանի համայնքապետարանի շենքում:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել վարչական վարույթի մասնակիցներին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: