Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 17-րդ հոդվածի դրույթներով`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
Հաստատել համայնքի ավագանու թիվ 8 արտահերթնիստի օրակարգը`
1. Չարենցավան համայնքի 2018 թվականի 2-րդ եռամսյակի բյուջեի կատարման մասին հաղորդում:
2. Չարենցավան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 89 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
3. Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող)
հատվածից գումար հատկացնելու մասին:
4. Չարենցավան համայնքի 2018 թվականի հողային հաշվեկշիռը հաստատելու մասին:
5. Ռիմա Եփրեմյանին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության թույլտվություն տալու մասին:
6. Համայնքային անասնաբույժի կողմից մատուցվող վճարովի անասնաբուժական ծառայությունների գնացուցակը սահմանելու մասին:
7. Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքները աճուրդային կարգով օտարելու թույլտվություն տալու մասին:
8. Չարենցավան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 76 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին