Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 65-րդ հոդվածների դրույթներով. Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Չարենցավան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի թիվ 2 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1) Չարենցավանհամայնքի2023 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարողականի մասին։
2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզիՉարենցավան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 79-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
3) Չարենցավան համայնքի 2023 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին։
4) Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանը նվիրատվության եղանակով վարձակալին օտարելու համաձայնություն տալու մասին:
5) Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքները աճուրդային կարգով օտարելու թույլտվություն տալու մասին։
6) Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքները ուղղակի վաճառքով օտարելու թույլտվություն տալու մասին։
7) Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքները վարձակալության ու կառուցապատման իրավունքով տրամադրելու թույլտվություն տալու մասին։
8) Քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող շինության զբաղեցրած հողատարածքներն ուղղակի վաճառքով օտարելու մասին։
9) Քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության թույլտվություն տալու մասին:
10)Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի թիվ 3-րդ հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
11) Չարենցավան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 01-ի թիվ 70 որոշման 1-ին հավելվածում փոփոխություն կատարելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: