Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման դրույթներով և հաշվի առնելով Կ. Սաֆարյանի 2024 թվականի հունիսի 26-ի թիվ 3043/07 դիմումը` որոշում եմ.
1. Ճանաչել օրինական սեփականության իրավունքով Կարինե Սաֆարյանին պատկանող ք. Չարենցավան Ա. Խանջյան փողոց թիվ 12 հասցեում գտնվող 948.1 քմ մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողամասում ինքնակամ կառուցված 267.84 քմ արտաքին մակերեսով շինությունները:
2. Օրինական ճանաչված շինության համար 30-օրյա ժամկետում Չարենցավան համայնքի 900135101559 հաշվարկային հաշվին վճարել 1.056.000 ՀՀ դրամ:
3. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները գրանցել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում:
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: