Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 15-րդ և 62-րդ հոդվածների դրույթներով. Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Չարենցավան համայնքի ավագանու առաջին նստաշրջանի թիվ 2հերթական նիստի օրակարգը`
1. Չարենցավան համայնքի 2022 թվականի բյուջեի տարեկան եկամուտների և ծախսերի հաշվետվության մասին։
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզիՉարենցավան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 79-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
3. Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) հատվածից գումար հատկացնելու մասին:
4. Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանները նվիրատվության եղանակով վարձակալին օտարելու համաձայնություն տալու մասին:
5. Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող Չարենցավան համայնք գյուղ Արզական Անտառային փողոց թիվ 45 հողատարածքը վարձակալությամբ տրամադրելու թույլտվություն տալու մասին։
6. Սեփականության իրավունքով Էրիկ Միրաքյանին պատկանող հողատարածքի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության թույլտվություն տալու մասին։
7. Փողոց անվանակոչելու համար համաձայնություն տալու մասին։
8. Չարենցավան համայնքի 2023-2027 թվականների զարգացման ծրագիրը հաստատելու մասին։
9. Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ավագանու առաջին նստաշրջանի 3-րդ հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
10.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: