Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Արման Բաբոյանի, Նորա Մաթևոսյանի, Գոռ Տավարացյանի, Վահե Հարությունյանի և Վիտալենդ ՍՊԸ-ի կողմից ներկայացված ճարտարապետահատակագծային առաջադրանքի հայտերը. Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.
1. Արման Բաբոյանինսեփականություն իրավունքով պատկանող 07-008-0262-0045 ծածկագրով 0.394 հա մակերեսով գյուղատնտեսական հնդավոր հողատեսքից 560քմ մակերեսով հողատեսքի նպատակային նշանակությունը փոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական հողատեսքի։
2. Նորա Մաթևոսյանին սեփականություն իրավունքով պատկանող 07-008-0201-0182 ծածկագրով 7.0 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատեսքից 4000 քմ մակերեսով հողատեսքի նպատակային նշանակությունը փոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական հողատեսքի։
3. Գոռ Տավարացյանին և Վահե Հարությունյանին սեփականություն իրավունքով պատկանող 07-015-0156-065 ծածկագրով 0.1426 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության կորիզավոր հողատեսքից 165 քմ մակերեսով հողատեսքի նպատակային նշանակությունը փոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական հողատեսքի։
4. Վիտալենդ ՍՊԸ-ին սեփականություն իրավունքով պատկանող 07-008-0220-0007 ծածկագրով 2.33 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատեսքից 4000 քմ մակերեսով հողատեսքի նպատակային նշանակությունը փոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական հողատեսքի։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից: