Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածի 1-ին մասով և քննարկելով Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամաս, 6-րդ շենք բնակարան 2 հասցեի բնակիչ Վերա Սարգսյանի 2024 թվականի ապրիլի 23-ի թիվ 1967/11 դիմումը՝ որոշում եմ.
1. Չարենցավանի քաղխորհրդի գործկոմի 1990 թվականի մարտի 23-ի «Անհատական բնակարանային շինարարության համար հողամասերի բաշխման մասին» թիվ 6 որոշման 6-րդ կետը շարադրել նոր խմբագրմամբ.
«Օնիկ Վաղարշակի Սարգսյանին- ընտանիքը 4 անձ` Օնիկ Վաղարշակի Սարգսյան (ինքը), Վերա Հայրապետի Սարգսյան (կինը), Արմեն Օնիկի Սարգսյան (որդին), Հովհաննես Օնիկի Սարգսյան (որդին)բնակվում են 1 ա թաղամասի թիվ 3 շենքի, թիվ 16 բնակարանում,հատկացնել թիվ 32 հողակտորը»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: