Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հիմք ընդունելով Չարենցավան համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 24-ի թիվ 40 որոշումը և Չարենցավանի համայնքապետարանում 2022 թվականի օգոստոսի 08-ին անցկացված աճուրդային հանձնաժողովի թիվ 11 արձանագրությունը` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ ք. Չարենցավան 6-րդ թաղամաս 23-րդ շենք թիվ 22 հասցեի բնակիչ Արթուր Խլղաթյանին օտարել Չարենցավան համայնք ք. Չարենցավան Եսայան փողոց թիվ 11/1 հասցեում գտնվող 07-007-0014-0005 ծածկագրով հողամասը 300000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով:
2. 07-007-0014-0005 ծածկագրով հողատարածքը չի դասվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի դասին:
3. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի պետական գրանցման համար համայնքապետարանի 900135101211 հաշվեհամարին վճարել 30000 (երեսուն հազար) դրամ:
4. Քաղաքացի Արթուր Խլղաթյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: