Անհատ ձեռնարկատեր Վրույր Կակոյանը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Տէրվիշյան փողոց թիվ 2 հիմնական շինության տարածքում գտնվող 22քմ մակերեսով առևտրի օբյեկտում, ոգելից և ակոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N1367/12 առ 2023 թվականի մարտի 27-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N230327149668030 անդորրագրի դիմումատուն 2023 թվականի երկրորդ եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի 2022 թվականի դեկտեմբերի 26-ի N 74-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
Անհատ ձեռնարկատեր Վրույր Կակոյանին 2023 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Տէրվիշյան փողոց թիվ 2 հիմնական շինության տարածքում գտնվող առևտրի օբյեկտում, իրականացնելու ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառք (Վկայական N158):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: