Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 18
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մարտի 2019 թվականի N 18

ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ

         ՎԱՐՉԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ

ԵԿԱՄՏԱՅԻՆ ՄԱՍ

Չարենցավան համայնքի 2018 թվականի վարչական բյուջեի տարեսկզբի եկամուտների ճշտված  պլանը կազմել է 973709.1 հազ. դրամ, փաստացին կազմել է 927359.0 հազ. դրամ, կամ փաստացի պլանը տարվա ճշտված պլանի նկատմամբ կատարվել է  95.2 % -ով:

Չարենցավան համայնքի 2017 թվականի վարչական բյուջեի տարեսկզբի  եկամուտների պլանը կազմել է 876020,3 հազ. դրամ, ճշտված պլանը կազմել է 1005208,5 հազ. դրամ, փաստացին կազմել է 893149,6 հազ. դրամ, կամ փաստացին տարվա ճշտված պլանի  նկատմամբ կատարվել է 88,9 %-ով:

Համայնքի վարչական բյուջեի եկամուտների հավաքագրման 2018 և 2017 թվականների տվյալներից պարզվում է, որ 2018 թվականի վարչական բյուջեի եկամուտների փաստացի հավաքագրումը 2017 թվականի համեմատությամբ աճել է 34209.4 հազ. դրամով:

Չարենցավան համայնքի 2018 թվականի վարչական բյուջեի ճշտված պլանով սեփական եկամուտ է պլանավորվել 462478.5 հազ. դրամ, փաստացի եկամուտը կազմել է 416128.4 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 90%-ով:

Չարենցավան համայնքի 2017 թվականի վարչական բյուջեի ճշտված պլանով սեփական եկամուտ է պլանավորվել 470837,4 հազ. դրամ, փաստացի եկամուտը կազմել է 358778,5 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 76,2 %-ով:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Համայնքի վարչական բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման 2018 և 2017 թվականների տվյալներից պարզվում է, որ 2018 թվականի վարչական բյուջեի սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը 2017 թվականի համեմատությամբ աճել է 57349.9հազ.դրամով                                                                                                                                                                                                                                                                                                                    2018 թվականին համայնքի վարչական տարածքում գտնվող շենքերի և շինությունների գույքահարկի եկամուտների գծով պլանավորած 68375.0 հազ. դրամի դիմաց փաստացին կազմել է 54761.3 հազ. դրամ, կամ  պլանը կատարվել է 80.1%-ով, իսկ գույքային հարկեր այլ գույքից` գույքահարկ փոխադրամիջոցների համար  եկամտատեսակի գծով պլանավորած 86200.0 հազ. դրամի դիմաց փաստացին կազմել է 96473.2  հազ. դրամ, կամ պլանը  կատարվել է 111.9 % -ով:

Գույքահարկի փաստացի եկամուտը 2017 թվականին կազմել է  151519,7 հազ. դրամ` ճշտված պլանով 147499,4 հազ. դրամի դիմաց, կամ պլանը  կատարվել է 102,7 %-ով:

Գույքահարկի հավաքագրման 2018 և 2017թվականների բերված  տվյալներից պարզվում է, որ 2018 թվականի գույքահարկի փաստացի հավաքագրումը` 151234.5 հազ. դրամ  2017 թվականի համեմատությամբ նվազել է 285.2 հազ. դրամով: 

2018 թվականին համայնքի վարչական տարածքում գտնվող հողի հարկի գծով պլանավորած  51750.0 հազ.դրամի դիմաց  եկամուտի փաստացին կազմել է 41886.5 հազ. դրամ, կամ  պլանը կատարվել է 81%-ով:

2017 թվականին հողի հարկի գծով ճշտված պլանով պլանավորած  50697,9 հազ. դրամի դիմաց  փաստացի մուտքը կազմել է 41506,9 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է 81,9 %-ով:

Հողի հարկի 2018 և  2017  թվականների  տվյալներից երևում է, որ 2018 թվականի հողի հարկի փաստացի հավաքագրումը  2017 թվականի համեմատությամբ  աճել է 379.6 հազ. դրամով:

            Ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից այլ պարտադիր վճարներ` համայնքի բյուջե վճարվող պետական տուրքեր   եկամտատեսակի գծով պլանավորած 6500.0 հազ. դրամի դիմաց փաստացին կազմել է  5589.1 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 86% -ով:

2017 թվականի բյուջեի պետական տուրքի գծով պլանավորած  6500,0 հազ. դրամ եկամտի դիմաց  փաստացի մուտքը  կազմել է 5186,2 հազ. դրամ, կամ պլանը  կատարվել է 79,8 %-ով:

Պետական տուրքի 2018 և 2017 թվականների բերված տվյալներից երևում է, որ 2018 թվականի փաստացի մուտքերը  2017 թվականի համեմատությամբ աճել է 402.9 հազ. դրամով:

2018 թվականին վարչական  բյուջեի ապրանքների օգտագործման կամ գործունեության իրականացման թույլտվության վճարներ` տեղական տուրքեր եկամտատեսակի գծով պլանավորած  13106.0 հազ. դրամի դիմաց փաստացին կազմել 13618.3 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է  103.9% -ով:

2017 թվականի  վարչական  բյուջեի տեղական տուրքերի պլանը կատարվել է  104.7%-ով, կամ պլանավորված 12582,0 հազ. դրամի դիմաց փաստացի մուտքը կազմել է 13175.3 հազ. դրամ:

 Տեղական տուրքերի 2018 և 2017 թվականների բերված տվյալներից երևում է, որ  2018 թվականի տեղական տուրքի  փաստացի հավաքագրումը  2017 թվականի համեմատ աճել է 443.0 հազ. դրամով:

             2018 թվականի ընթացքում համայնքի գույքի վարձակալությունից եկամուտներ` համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության վճարների գծով պլանավորված 1900.0 հազ. դրամի դիմաց  փաստացին կազմել է 1578.8 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է  83.1 %-ով:

           Համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն համարվող հողերի վարձակալության վճարների գծով պլանավորված 21700.0 հազ. դրամ եկամուտների դիմաց փաստացի եկամուտը կազմել է 25269.9 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է  116.5 %-ով:

2017 թվականի վարչական  բյուջեի համայնքի սեփականություն համարվող հողերի վարձակալական վճարների գծով ճշտված պլանով նախատեսված 26321,0 հազ. դրամի դիմաց եկամտի փաստացին կազմել է 20026,9 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է  76%-ով:

Համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալական վճարների գծով ճշտված պլանով նախատեսված 780,0 հազ. դրամի դիմաց եկամտի փաստացին կազմել է 1208,7 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է  155%-ով:

Համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության վճարների գծով բերված տվյալներից երևում է, որ 2018 թվականի մուտքերը 2017 թվականի համեմատությամբ աճել  է 370.1 հազ. դրամով,  իսկ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն համարվող հողերի վարձակալության վճարների գծով բերված տվյալներից երևում է, որ 2018 թվականի մուտքերը 2017 թվականի համեմատությամբ աճել  է 5243.0 հազ. դրամով:    

           2018 թվականի վարչական բյուջեի  համայնքի գույքի վարձակալությունից եկամուտներ`այլ գույքի վարձակալությունից վճարների գծով պլանավորված 3660.0 հազ. դրամի դիմաց փաստացին կազմել է 3981.1 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է  108.8 %-ով:

                 2017 թվականի  բյուջեի գույքի վարձակալական վճարների պլանը կատարվել է  101.4%-ով, կամ ճշտված պլանով պլանավորված 3260,0հազ. դրամի դիմաց փաստացի մուտքը կազմել է  3304,4 հազ. դրամ:

        Գույքի վարձակալական վճարների գծով ներկայացված տվյալներից երևում է, որ 2018 թվականի գույքի վարձակալական վճարների գծով հավաքագրած հարկատեսակը 2017 թվականի  համեմատ աճել է  676.7 հազ. դրամով:

2018 թվականի ընթացիկ ներքին պաշտոնական դրամաշնորհներ` ՀՀ  պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիայից  հատկացվել է 492472.5 հազ. դրամ և ՀՀ պետական բյուջեից  տրամադրվող նպատակային հատկացումներ/սուբվենցիաներ/` ստացված կառավարման այլ մակարդակներից 18662.1 հազ. դրամ:

2017 թվականին ֆինանսական համահարթեցման սկզբունքով  պետական բյուջեից   հատկացվել է դոտացիա՝  513032,3 հազ. դրամ, պետական բյուջեից  տրամադրվող նպատակային հատկացումներ /սուբվենցիաներ/, ստացված կառավարման այլ մակարդակներից` 21338,8 հազ. դրամ:

Պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիայի ներկայացված տվյալներից երևում է, որ 2018 թվականին դոտացիայի գումարը 2017 թվականին Պետական բյուջեից ստացված դոտացիայի  համեմատ նվազել է 20559.8 հազ. դրամով, իսկ սուբվենցիայի գումարը նվազել է 2676.7 հազ. դրամով:

            2018 թվականին ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից եկամուտներ` պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվել է 5354.1 հազ. դրամ, իսկ օրենքով սահմանված դեպքերում համայնքային հիմնարկների կողմից առանց տեղական տուրքի գանձման մատուցվող ծառայությունների, կամ կատարվող գործողությունների դիմաց ստացվող (գանձվող) այլ վճարների  դիմաց ստացվել է 6763.7 հազ դրամ:

2017 թվականին պետության կողմից ՏԻՄ-ին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար /ՔԿԱԳ/ պետական բյուջեից հատկացվել է 5357,1  հազ. դրամ:

ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍ

 

2018 թվականի վարչական բյուջեի ծախսային մասի տարեկան պլանը կատարվել է 95.1%-ով, կամ ճշտված պլանով նախատեսված   974659.5 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել  է 926645.1  հազ. դրամ:

2017 թվականի վարչական բյուջեի ծախսային մասի պլանը կատարվել է  88,8%-ով կամ ճշտված պլանով նախատեսված  1008803,6 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է  895794,4 հազ. դրամ:

 2018 թվականի վարչական բյուջեի ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ հատվածի ծախսային մասի պլանը կատարվել է 97.1%-ով, կամ ճշտված պլանով նախատեսված 280388.3 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է  272153.7  հազ. դրամ, որից `

            ա. օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում հոդվածի պահպանման ծախսերը կատարվել  է 96.9%-ով,  կամ ճշտված պլանով նախատեսված 202101.8 հազ. դրամի դիմաց  ֆինանսավորվել է  195808.0  հազ. դրամ,

            բ. ընդհանուր բնույթի ծառայություններ  հոդվածի պահպանման ծախսերը կատարվել է 98.1%-ով, կամ ճշտված պլանով նախատեսված 5946.5հազ. դրամի դիմաց  ֆինանսավորվել է 5831.7  հազ.դրամ,

            գ. ընդհանուր բնույթի  հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ հոդվածի պահպանման ծախսերը կատարվել է 97.5%-ով, կամ ճշտված պլանով նախատեսված 72340.0 հազ. դրամի դիմաց  ֆինանսավորվել է 70514.0 հազ.դրամ:

2017 թվականի բյուջեի  ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ հատվածի ծախսային մասի պլանը կատարվել է  88,9%-ով, կամ ճշտված պլանով նախատեսված  324038,9 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 288156,2  հազ.դրամ, որից`

ա.   օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում հոդվածի պահպանման ծախսերը կատարվել է 87,8%-ով կամ պլանով նախատեսված  257943,2 հազ. դրամի դիմաց  ֆինանսավորվել է 226617,2 հազ. դրամ,

բ.    ընդհանուր  բնույթի այլ ծառայություններ  հոդվածի պահպանման ծախսերը կատարվել է 94,3 %-ով կամ պլանով նախատեսված 6977,7 հազ. դրամի դիմաց  ֆինանսավորվել է 6582,9 հազ. դրամ,

գ     ընդհանուր բնույթի  հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ հոդվածի պահպանման ծախսերը կատարվել է  92,9-ով կամ ճշտված պլանով նախատեսված 59118,0 հազ. դրամի դիմաց  ֆինանսավորվել է 54956,0  հազ. դրամ:

2018 և 2017 թվականների  տվյալներից  երևում է, որ 2018 թվականի ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ հատվածի պահպանման ծախսերը 2017 թվականի  պահպանման ծախսերի ֆինանսավորման համեմատ նվազել է 16002.5 հազ. դրամով:

                 2018 թվականի վարչական բյուջեի ծախսային մասի  պաշտպանություն  հատվածի ճշտված պլանով պլանավորվել է 300.0 հազ. դրամ, որից`

             ա. քաղաքացիական պաշտպանություն հոդվածով պլանավորվել է 100.0 հազ. դրամ,

 բ. պաշտպանություն /այլ դասերին չպատկանող/ հոդվածի  ճշտված պլանով պլանավորվել է 200.0 հազ. դրամ:

              2017 թվականի բյուջեի ծախսային մասի  պաշտպանություն  հատվածի ճշտված       պլանով պլանավորված 1450,0 հազ. դրամի դիմաց  ֆինանսավորվել է  90,0  հազ. դրամ, որից՝

     ա.քաղաքացիական պաշտպանություն հոդվածով պլանավորվել է 570,0 հազ. դրամ,

     բ. պաշտպանություն /այլ դասերին չպատկանող/ հոդվածի  ճշտված պլանով պլանավորվել է      880,0 հազ. դրամ, որից ֆինանսավորվել է 90,0 հազ դրամ:

   2018 թվականի վարչական բյուջեի ծախսային մասի  հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն   հատվածի ճշտված պլանով պլանավորվել է 100.0 հազ. դրամ, որից` փրկարար ծառայություն  հոդվածով  պլանավորվել է 100.0 հազ. դրամ:

2017 թվականի վարչական բյուջեի ծախսային մասի  հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն   հատվածի ճշտված պլանով պլանավորվել է 1671,0 հազ. դրամ:

2018 թվականի վարչական բյուջեի  տնտեսական հարաբերություններ հատվածի ճշտված պլանով պլանավորված 27983.8 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 17233.8 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 61.6%-ով որից`

        ա.գյուղատնտեսություն  հոդվածի պահպանման ծախսերի ճշտված պլանով նախատեսված  83.8 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 83.8 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 100%-ով,

         բ. ճանապարհային տրանսպորտ հոդվածի պահպանման ծախսերը կատարվել է 61.5%-ով, կամ պլանով նախատեսված 27900.0հազ. դրամի դիմաց  ֆինանսավորվել է 17150.0 հազ.դրամ:

  2017 թվականի վարչական բյուջեի ծախսային մասի տնտեսական հարաբերություններ հատվածի ճշտված պլանով նախատեսված 7685,0 հազ դրամի դիմաց ֆինանսավորվել է 3581,4 հազ դրամ, կամ պլանը կատարվել է 46,6%-ով, որից՝

ա. գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն և որսորդություն հոդվածի ճշտված պլանով նախատեսված 2780,0 հազ դրամի դիմաց ծախսվել է 1247,2 հազ դրամ,

բ. ճանապարհային տրանսպորտ հոդվածի ճշտված պլանով պլանավորված 4905,0 հազ դրամի դիմաց ֆինանսավորվել է 2334,2 հազ դրամ:

2018 և 2017 թվականների վարչական բյուջեի ծախսային մասի տնտեսական հարաբերություններ հատվածի տվյալներից  երևում է, որ 2018 թվականի տնտեսական հարաբերություններ հատվածի փաստացի տվյալները 2017 թվականի  ծախսերի ֆինանսավորման համեմատ աճել է 13652.4 հազ. դրամով:

2018 թվականի վարչական բյուջեի ծախսային մասի շրջակա միջավայրի պաշտպանություն  հատվածի   ճշտված պլանով պլանավորված 146000.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 135046.4 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 92.5 %-ով, որից`

 աղբահանում հոդվածի  ճշտված պլանով պլանավորված 146000.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 135046.4 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 92.5 %-ով:

2017 թվականի վարչական բյուջեի ծախսային մասի շրջակա միջավայրի պաշտպանություն  հատվածի աղբահանում հոդվածի    ճշտված պլանով պլանավորված 124900,0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 115358,7 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 92,4%-ով:

2018 և 2017  թվականների  տվյալներից  երևում է, որ 2018 թվականի շրջակա միջավայրի պաշտպանության աղբահանում հոդվածի պահպանման ծախսերը 2017 թվականի  աղբահանման ծախսերի ֆինանսավորման համեմատ ավելացել է 19687.7 հազ. դրամով:

      2018 թվականի վարչական բյուջեի  բնակարանային շինարարություն և կոմունալ ծաայություն հատվածի ճշտված պլանով պլանավորված 7410.6 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 2495.0 հազ. դրամ, որից`

ա. բնակարանային շինարարություն հոդվածի ճշտված պլանով պլանավորված 5775.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 2375.0 հազ. դրամ:

բ. փողոցային լուսավորում հոդվածի ճշտված պլանով պլանավորվել է 790.0 հազ. դրամ,

գ. բնակարանային շինարարություն և կոմունալ ծաայություն  /այլ դասերին        չպատկանող/ հոդվածի ճշտված պլանով պլանավորված  845.6 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 120.0 հազ. դրամ:

  2017 թվականի վարչական բյուջեի ծախսային մասի բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն հատվածի պլանը կատարվել է 48.2%-ով, կամ ճշտված պլանով պլանավորված 10432,0 հազ դրամի դիմաց ֆինանսավորվել է 5028,6 հազ դրամ, որից՝

        ա. բնակարանային շինարարություն հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 2800,0 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է  1050,0 հազ.դրամ,

         բ. ջրամատակարարում հոդվածի ճշտված պլանով պլանավորվել է 1667,0 հազ դրամ,

         գ. փողոցների լուսավորում  հոդվածի ճշտված պլանով պլանավորված 5965.0 հազ դրամի դիմաց ֆինանսավորվել է 3978,6 հազ դրամ, կամ պլանը կատարվել է 66,7%-ով:

2018 և 2017  թվականների  տվյալներից  երևում է, որ 2018 թվականի բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայության պահպանման ծախսերը 2017 թվականի  ծախսերի ֆինանսավորման համեմատ նվազել է 2533.6 հազ. դրամով:

  2018 թվականի վարչական բյուջեի  հանգիստ, մշակույթ և կրոն հատվածի ճշտված պլանով պլանավորված 23913.8 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 23184.3 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է  96.9 %-ով, որից`

         մշակութային ծառայություններ հոդվածի ճշտված պլանով պլանավորված 23363.8 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 22934.3 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է

98.2 %-ով, որից`

         գրադարաններ հոդվածի ճշտված պլանով պլանավորված 18500.0 հազ. դրամի դիմաց  ֆինանսավորվել է 18231.0  հազ. դրամ, կամ պլանը կատարվել է  98.5 %-ով,

         մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ հոդվածի ճշտված պլանով պլանավորված 1255.0 հազ. դրամի դիմաց  ֆինանսավորվել է 1254.3  հազ. դրամ, կամ պլանը կատարվել է  99.9 %-ով,

            այլ մշակութային կազմակերպություններ հոդվածի ճշտված պլանով պլանավորված  3608.8 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 3448.9 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 95.6 %-ով,

            կրոնական և հասարակական այլ ծառայություններ հոդվածի ճշտված պլանով պլանավորված  550.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 250.0 հազ. դրամ:

            2017 թվականի վարչական բյուջեի ծախսային մասի  հանգիստ, մշակույթ և կրոն հատվածի ճշտված պլանով պլանավորված 33555,6 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 28520,8  հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 85%-ով, որից` մշակութային ծառայություններ հոդվածի ճշտված պլանով պլանավորված 31347,6 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 28370,8 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 90,5 %-ով, որից

ա.   գրադարաններ հոդվածի ճշտված պլանով պլանավորված 18078.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 17650,0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է  97,6 %-ով,

բ.    մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ հոդվածի ճշտված պլանով պլանավորված 6549,6 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 6547,0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է  99,9%-ով,

գ. այլ մշակութային կազմակերպություններ հոդվածի ճշտված պլանով պլանավորված 6720,0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 4173,8 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է  62,1%-ով,

դ.    հեռուստահաղորդումներ հոդվածի ճշտված պլանով պլանավորվել է 358,0 հազ. դրամ:

ե. քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, արհմիություններ հոդվածի ճշտված պլանով պլանավորված 1850,0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 150,0 հազ. դրամ:

          2018 և  2017  թվականների  տվյալների համեմատականից   երևում է, որ 2018 թվականի Հանգիստ, մշակույթ և կրոն հատվածի  պահպանման ծախսերը 2017 թվականի ֆինանսավորման համեմատ   նվազել է  5186.5 հազ. դրամով:

2018 թվականի վարչական բյուջեի կրթություն հատվածի ճշտված պլանով պլանավորված 468563.0  հազ. դամի դիմաց ֆինանսավորվել է 456578.9 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 97.5%-ով, որից`

         նախադպրոցական կրթություն հոդվածի ճշտված պլանով պլանավորված 272163.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 264587.3 հազ. դրամ, կամ  պլանը կատարվել է 97.2 %-ով:

       Արտադպոցական դաստիարակություն հոդվածի ճշտված պլանով պլանավորված 195400.0 հազ. դրամի դիմաց  ֆինանսավորվել է 191991.6 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է  98.3%-ով, որից

         կրթություն /այլ դասերին չպատկանող/ հոդվածի ճշտված պլանով պլանավորվել է 1000.0 հազ. դրամ:

2017 թվականի  Կրթություն հատվածի ճշտված պլանով պլանավորված     447646.7 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 421173.0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 94%-ով, որից`

ա.   նախադպրոցական կրթություն հոդվածի ճշտված պլանով պլանավորված 251813,7 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 235765,4 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է  93,6 %-ով,

բ.    արտադպոցական դաստիարակություն հոդվածի ճշտված պլանով պլանավորված 195833.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 185407.6 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է  94.7 %-ով:

2018 և 2017  թվականների  տվյալների համեմատականից   երևում է, որ 2018 թվականի Կրթություն հատվածի  պահպանման ծախսերը 2017 թվականի ֆինանսավորման համեմատ  ավելացել  է 35405.9  հազ. դրամով:

           2018 թվականի վարչական բյուջեի ծախսային մասի Սոցիալական պաշտպանություն  հատվածի սոցիալական հատուկ արտոնություններ /այլ դասերին չպատկանող/ հոդվածի ճշտված պլանով նախատեսված  20000.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 19952.8 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է  99.7%-ով:

2017 թվականի  Սոցիալական պաշտպանություն հատվածի ճշտված պլանով պլանավորված 20800,0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 19375,0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 93.1%-ով, որից`

ա.   սոցիալական հատուկ արտոնություններ /այլ դասերին չպատկանող/ հոդվածի ճշտված պլանով պլանավորված 20800,0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 19375,0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 93,1 %-ով:

 

       ՖՈՆԴԱՅԻՆ ԲՅՈՒՋԵ                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

       ԵԿԱՄՏԱՅԻՆ ՄԱՍ

         Չարենցավան համայնքի 2018 թվականին  ֆոնդային բյուջե փաստացի մուտք է եղել  44214.2  հազ. դրամ, որից`

       չարտադրված ակտիվների իրացումից մուտքեր, այդ թվում հողի օտարումից մուտքեր` 44171.4  հազ. դրամ:

Չարենցավան համայնքի 2017 թվականի  ֆոնդային բյուջեի եկամուտների ճշտված պլանը կատարվել է  91,6%-ով, կամ ոչ ֆինանսական ակտիվների իրացումից ճշտված պլանով նախատեսված   81739,3 հազ. դրամի դիմաց  փաստացի մուտք է եղել 74882,8 հազ. դրամ, որից` հողի իրացումից մուտքերի փաստացին կազմել է 67156,9 հազ. դրամ, հիմնական միջոցների իրացումից մուտքերը ` 7725,9 հազ դրամ:

    ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍ 

 

           Չարենցավան համայնքի 2018 թվականի ֆոնդային բյուջեի ծախսային մասի ճշտված պլանը կատարվել է 59%-ով, կամ ճշտված պլանով նախատեսված  ծախսը կազմել է  161774.4  հազ. դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 95541.9 հազ. դրամ:

Չարենցավան համայնքի 2017 թվականի ֆոնդային բյուջեի ծախսային մասի ճշտված պլանով նախատեսված  161768,5 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 106792,9 հազ. դրամ, կամ ֆոնդային բյուջեի ծախսային մասի ճշտված պլանը կատարվել է 66,0 %-ով:   

  

2018 թվականի ֆոնդային բյուջեի հիմնական միջոցներ հատվածի շենքեր և շինություններ հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 99751.7 հազ. դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 63045.4  հազ. դրամ, կամ պլանը կատարվել է  63.2%-ով, այդ թվում`

        շենքեր և շինություններ հատվածի ճշտված պլանով նախատեսվել է 99751.7 հազ. դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 63045.4 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 63.2%-ով,որից

      ա. շենքեր և շինությունների ձեռք բերում հոդվածի ճշտված պլանով նախատեսվել է 2442.0 հազ. դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 1942.0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 79.5%-ով,

     բ. շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 97309.7 հազ. դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 61103.4  հազ. դրամ, կամ պլանը կատարվել է  62.8%-ով:

2017 թվականի ֆոնդային բյուջեի ծախսային մասի շենքեր և շինություններ հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 121613,5 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է  72479,7 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է 59,6 %-ով, որից`

ա.   շենքերի և շինությունների ձեռք բերում հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 4382,0 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է  3160,0 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է  72,1 %-ով,

բ.   շենքերի և շինությունների կառուցում հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 67384,7 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է  40877,6 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է 60,7 %-ով:

գ. շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում հոդվածի ճշտված պլանով     նախատեսված ծախսը կազմել է 49846,8 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է  28442,1 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է 57 %-ով:

2018 և 2017 թվականների ֆոնդային բյուջեի հիմնական միջոցներ հատվածի շենքեր և շինություններ հոդվածի տվյալների համեմատականից   երևում է, որ 2018 թվականի շենքեր և շինություններ հոդվածի  պահպանման ծախսերը 2017 թվականի ֆինանսավորման համեմատ  նվազել  է 9434.3  հազ. դրամով:

2018 թվականի ֆոնդային բյուջեի  մեքենաներ և սարքավորումներ  հատվածի ծախսային մասի ճշտված պլանը կատարվել է 51.2%-ով, կամ ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 57932.6 հազ. դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 29686.6 հազ.դրամ,որից`

          ա. տրանսպորտային սարքավորումներ հոդվածի ճշտված պլանով  ծախս  է նախատեսվել  10750.0 հազ.դրամ,

            բ. վարչական սարքավորումներ  հոդվածի ճշտված պլանով  ծախս  է նախատեսվել  10762.6 հազ.դրամ,  իսկ փաստացի ծախսը կազմել է 10707.0 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է 99.5%-ով:

             գ.  այլ  մեքենաներ և սարքավորումներ  հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 36420.0 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է  18979.6 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 52.1%-ով:

2017 թվականի ֆոնդային բյուջեի ծախսային մասի Մեքենաներ և սարքավորումներ  հատվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 24466,1 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել 20893,2 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է 85,4 %-ով, որից`

ա. տրանսպորտային սարքավորումների ձեռք բերում հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 950,0 հազ. դրամ:

բ.    վարչական սարքավորումների ձեռք բերում հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 11266,2 հազ. դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է  9093,8 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է  80,7 %-ով,

գ.    այլ մեքենաներ և սարքավորումների ձեռք բերում հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 12249,9 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է  11799,4 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 96,3 %-ով:

  2018 և 2017 թվականների ֆոնդային բյուջեի ծախսային մասի Մեքենաներ և սարքավորումներ հատվածի տվյալների համեմատականից   երևում է, որ 2018 թվականի տվյալ հատվածի ծախսերը 2017 թվականի ֆինանսավորման համեմատ  ավելացել  է 8793.4 հազ. դրամով:

            2018 թվականի ֆոնդային բյուջեի այլ հիմնական միջոցներ հատվածի ծախսային մասի ճշտված պլանով նախատեսվել է 4090.0 հազ. դրամ, փաստացի ֆինանսավորվել է 2810.0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 68.7%-ով, որից`

            ա. աճեցվող ակտիվներ հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 1000.0 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է  750.0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 75%-ով,

            բ. ոչ նյութական հիմնական միջոցներ հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 240.0 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է  210.0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 87.5%-ով,

             գ. գեոդեզիական և քարտեզագրական ծախսեր հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 200.0 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 200.0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 100 %-ով,

             դ. նախագծահետազոտական ծախսեր հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել  է 2650.0 հազ. դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 1650.0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 62.2 %-ով:     

   2017 թվականի ֆոնդային բյուջեի Այլ հիմնական միջոցներ  հատվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 13688,9 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է  11422,0 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է 83,5 %-ով, որից`

ա.  ոչ նյութական հիմնական միջոցներ  հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 518,0 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է  412,0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է  79,5%-ով: 

բ.  գեոդեզիական քարտեզագրական ծախսեր հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 5000,0 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է  4650,0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է  93,0%-ով:

գ.   նախագծահետազոտական ծախսեր  հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 8170,9 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է  6360,0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է  77,8%-ով:

2018 և 2017 թվականների ֆոնդային բյուջեի ծախսային մասի այլ հիմնական միջոցներ հատվածի տվյալների համեմատականից   երևում է, որ 2018 թվականի տվյալ հատվածի ծախսերը 2017 թվականի ֆինանսավորման համեմատ  նվազել  է 8612.0 հազ. դրամով:

ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴ

2018 թվականի ընթացքում  ճշտված պլանով պահուստային ֆոնդ է   նախատեսվել  50153.5  հազ. դրամ:

2017 թվականի բյուջեով պահուստային ֆոնդ է   նախատեսվել 36623,7 հազ. դրամ:

      

 

 

 

 Ընդ որում, ֆինանսավորումները կատարվել են բյուջեով նախատեսված ծախսերի համամասնությունների պահպանումով: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով`

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.

Հաստատել Ֆինանսատնտեսագիտական և գնումների կազմակերպման  բաժնի պետի հաղորդումը` Չարենցավան համայնքի 2018 թվականի  տարեկան բյուջեի կատարման մասին` համաձայն հավելվածի:


Կողմ -10

ԲԱԲԱՅԱՆ ՆԱՐԵԿ

ԲԱԲԱՅԱՆ ՎԱԼԵՐԻ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՆԱՏՈԼԻ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀԱԿՈԲ

ԴԱՎԹՅԱՆ ԿԱՐԵՆ

ԵՐԻՑՅԱՆ ԳԱԳԻԿ

ԽԼՂԱԹՅԱՆ ԱՐՍԵՆ

ՊՈՂՈՍՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆ

ՍԱՀԱԿՅԱՆ ԵՐԵՄ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԱՐԳԻՍ

Դեմ -1

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՆՈՐԻԿ

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(741.29 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner