Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն և 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշումները, և հաշվի առնելով, որ նշված հողամասը չի դասվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1. Ճանաչել Էդգար Ենգիբարյանի սեփականության իրավունքը600քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
2. Նշված հողատարածքը հասցեավորել որպես` «Չարենցավան համայնք գյուղ Արզական Բջնիի խճուղի 3-րդ փակուղի թիվ 2/4»:
3. Փոփոխելու ժառանգության իրավունքով Էդգար Ենգիբարյանին պատկանող Չարենցավան համայնք գյուղ Արզական Բջնիի խճուղի 3-րդ փակուղի թիվ 2/4 բնակավայրերի նպատակային նշանակության 600 քմ մակերեսով հողատարածքի գործառնական նշանակությունը բնակելի նպատակային նշանակության այլ գործառնականից որպես բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատարածք:
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: