Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 8
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մարտի 2021 թվականի N 8

«ԲԱՐՄԱՔ» ՍՊԸ-ԻՆ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի դրույթներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին»  օրենքի 19-րդ հոդվածի  2-րդ և 3-րդ  կետերով.

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Վերապահել «ԲԱՐՄԱՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն աղբահանության վճար վճարողների հաշվառումը, աղբահանության վճարը հաշվարկելը, ինչպես նաև այդ վճարի գանձումը (մուտքագրումը) համայնքի բյուջե կամ արտաբյուջետային հաշվին։

 

 2. Պահանջել «ԲԱՐՄԱՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ներկայացնել համայնքի ղեկավարին ամսական հաշվետվություն` աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման, ինչպես նաև այդ վճարի գանձման գործառույթների իրականացման արդյունքների վերաբերյալ:

 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 


Կողմ -9

ԲԱԲԱՅԱՆ ՆԱՐԵԿ

ԲԱԲԱՅԱՆ ՎԱԼԵՐԻ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՆԱՏՈԼԻ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԵԼԻՔ

ԽԼՂԱԹՅԱՆ ԱՐՍԵՆ

ՍԱՀԱԿՅԱՆ ԵՐԵՄ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՓԱՆՈՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner