ՆԳ նախարարությունը հայտարարում է Համայնքային ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման միասնական ընդունելություն-մրցույթ:
Ընդունելություն-մրցույթի համար սահմանվել է 478 տեղ` Համայնքային ոստիկանության մայրաքաղաքի և մարզերի ստորաբաժանումների համար:
Կարող են դիմել բարձրագույն կրթություն ունեցող արական և իգական սեռի ներկայացուցիչներ։
Արական սեռի քաղաքացիներն ընդունելության համար կարող են դիմել, եթե անցել են պարտադիր զինվորական ծառայություն:
Ուսումնառության ավարտին շրջանավարտները կստանան սպայական կոչում, կհամարվեն ատեստավորված և կստանան համապատասխան հավելավճար․ գերազանց ատեստավորման պարագայում աշխատավարձի և հավելավճարի հանրագումարը շուրջ 400․000 ՀՀ դրամ է:
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում (ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29), 2025 թվականի օգոստոսի 4-ից մինչև օգոստոսի 29-ը ներառյալ՝ ժամը 10.00-ից 13.00-ն և 14.00-ից 16.00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Ընդունելություն-մրցույթի ստուգումները և հարցազրույցները կանցկացվեն 2025 թվականի հոկտեմբերի 13-ից մինչև նոյեմբերի 21-ը ներառյալ: