Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19․11․2014թ N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2025 թվականի սեպտեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Լապիս Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող Գյումուշի բազալտի հանքավայրից արդյունահանված հանքանյութի վերամշակման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ հանրային 1-ին քննարկումը։ Հանրության կողմից գրավոր կամ բանավոր առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել մինչև 12.09.2025թ.-ի՝ ժ. 18:00-ն: Հանրային լսման համար լիազորված անձն է Չարենցավանի համայնքապետարանի Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սաթենիկ Բալաբեկյանը: Էլ-փոստ. Saten.bal@gmail.com, Հեռ. 077688500: