Փետրվարի 27-ին Չարենցավանի երաժշտական դպրոցը կհյուրընկալի «Մարզերում երիտասարդ օպերային երգիչներ» ծրագրի 2023 թվականի անդրանիկ միջոցառումը, որն իրականացվում է «Տաղանդավոր երիտասարդների զարգացման հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն աջակցությամբ։
Միջոցառման շրջանակներում հանրապետության հմուտ և փորձառու մասնագետների կողմից դպրոցի Փոքր դահլիճում (սկիզբը ժամը 15։00) կանցկացվի վարպետության դասընթաց՝ մեր համայնքնի մանկավարժների և պատանի վոկալիստների համար, իսկ նույն օրը՝ ժամը 18.00-ին, Մեծ դահլիճում վոկալ երաժշտության համերգով հանդես կգան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երտասարդական օպերային ծրագրի ( Young Artists Opera Program) մասնակիցներ՝ Նարեկ Վարդանյանը /բարիտոն/,
Քրիստինե Ասդուրողլյանը /մեցցոսոպրանո/, Հեղինե Խաչատրյանը /սոպրանո/, Մարգարիտա Սարգսյանը /սոպրանո/,
Միքայել Սարգսյանը /բաս/, Դիանա Սիմոնյանը /մեցցոսոպրանո/:
Ծրագրի ղեկավար՝ Լևոն Ջավադյան, կոնցերտմայստեր՝ Ռուզաննա Խասապետյան:
Համերգին կհնչեն հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ: