Անշարժ գույքի հարկ վճարող հարգելի՛ կազմակերպություններ, տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների /ՀՀ Հարկային օրենսգիրք, գլուխ 49, հոդված 236/ 2023 թվականի հունվարի 1-ից անշարժ գույքի հարկի պարտավորությունները կազմակերպությունները պետք է կատարեն յուրաքանչյուր հաշվետու կիսամյակ՝ առաջին կիսամյակում՝ մինչև հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, երկրորդ կիսամյակում՝ մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։ Խնդրում ենք հարկային պարտավորությունները կատարել սահմանված ժամկետում։