Չարենցավանի համայնքապետարանում մեկնարկել է ՀՀ պետական ԲՈՒՀ-երում գերազանց առաջադիմությամբ սովորող ուսանողների կրթաթոշակի տրամադրման համար հայտերի ընդունումը։
Կրթաթոշակն այսուհետև տրամադրվելու է տարեկան ցուցանիշների հիման վրա։ Այսինքն՝ 2023-2024 ուստարվա կրթաթոշակ ստանալու են նախորդ ուսումնական տարիները գերազանց ավարտած ուսանողները։
Անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ համայնքապետարանի կրթության բաժին ներկայացնել․

անձը հաստատող փաստաթուղթ,

բնակության վայրի մասին տեղեկանք,

ԲՈՒՀ-ից ակադեմիական տեղեկագիր։

Ուշացած հայտերը չեն ընդունվելու։