11.06.25
ԶԼՄ-ՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ԴԻՏՈՐԴ ՄԱՐՄՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
|
«Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում Չարենցավանում կայացավ ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի հանրային հանդիպումը, որին մասնակցում էին ավագանու անդամներ, համայնքապետարանի մասնագետներ, ուսանողներ։Հանդիպման նպատակն էր ծանոթանալ դիտորդ մարմնի գործունեությանը և ԶԼՄ-ների հետ կապված բողոքների դեպքում կազմակերպությանը դիմելու կարգին։Բանախոսներն էին դիտորդ մարմնի նախագահ Բորիս Նավասարդյանը, համակարգող Հերիքնազ Հարությունյանը, մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը։Հանդիպման ընթացքում խոսվեց մեդիայի ժամանակակից զարգացման միտումների, նախաձեռնությանը միացած 94 ԶԼՄ-ների, բողոքների բովանդակության, դրանց քննման կարգի, վճիռների մասին։Հարգելի՛ քաղաքացիներ, եթե որևէ լրատվամիջոց ...
Մանրամասն |
|
19.05.25
«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՎԵՐԱԿԵՐՊՈՒՄՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
|
Չարենցավան համայնքի հարգելի՛ բնակիչներ,2023 թվականին ամբողջությամբ բարեկարգվեցին Վերածնունդ հուշահամալիրի մի մասն ու Գանգրահեր տղայի հուշարձանը:Սա ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Եվրոպական միության համատեղ «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի շրջանակներում տրամադրված դրամաշնորհ էր, որը մշակվեց համայնքապետարանի Զարգացման ծրագրերի և ՏՏ բաժնի կողմից՝ մի շարք թեմատիկ դասընթացների մասնակցության և տեղական հետազոտությունների արդյունքում:Ծրագիրի արդյունքում ունենք հանրային բարեկարգ տարածք, որը դարձել է համայնքային տարբեր միջոցառումների կազմակերպման վայր:Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի տեսանյութ, որը պատմում է «Համայնքային վերակերպումներ» ծրագրի իրականացման ընթացքի ...
Մանրամասն |
|
16.05.25
ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՂ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ
|
Սուբվենցիոն ծրագրով Չարենցավան համայնքում միանգամից երկու նախադպրոցական հաստատություն է հիմնանորոգվում՝ «Ծիծեռնակ» մանկապարտեզի երկրորդ մասնաշենքն ու «Լուսաբաց» մանկապարտեզն ամբողջությամբ։  Աշխատանքները մշտադիտարկվում են համայնքապետարանի և Կոտայքի մարզպետարանի կողմից։  Օրերս համայնքի ղեկավարի տեղակալ Սևակ Վարդանյանը, համայնքապետարանի քաղաքաշինության, ճարտարապետության, բնակկոմունալ տնտեսության, գյուղատնտեսության բաժնի պետ Բենիկ Բալբաբյանը ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հրաչյա Վարդանյանի հետ շրջեցին վերանորոգվող մանկապարտեզներում, զրուցեցին աշղեկների հետ, քննարկեցին առկա խնդիրներն ու հստակեցրին վերջնաժամկետները։
|
|
15.05.25
ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ 2024-2025
|
2024-2025 ուսումնական տարին մոտենում է ավարտին:Վերջին զանգի ոգեշունչ ղողանջներն արդեն հաջորդ շաբաթ կամփոփեն աշակերտների ու մանկավարժների դպրոցական կյանքը, իսկ մինչ այդ, ժամանակն է գնահատելու և շնորհավորելու մեր համայնքի այն մանկավարժներին, ովքեր Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության կողմից անցկացվող «Տարվա լավագույնները 2024-2025» մրցույթի հաղթողներն են:Լիլիթ Սահակյան, «Մաթեմատիկա» բնագավառ, Բջնիի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոց,Աստղիկ Մելիքյան-Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի լավագույն օգնական, Չարենցավանի թիվ 2 հիմնական դպրոց,Գոհար Մանուկյան, «Հայոց լեզու և գրականություն» բնագավառ, Չարենցավանի Մեսրոպ Մաշտոցի անվան ...
Մանրամասն |
|
13.05.25
ԱՐԶԱԿԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ
|
Արզականի արվեստի դպրոցի սաները մասնակցել են ԱՐՏ ՄՅՈՒԶԻՔ արվեստի միջազգային մրցույթ-փառատոնի և գրավել մրցանակային տեղեր։  «Նկարչություն» անվանակարգում՝  Արտաշես Իսահակյան-1-ին կարգի դափնեկիր,  Աշոտ Նալբանդյան-1-ին կարգի դափնեկիր,  Արևիկ Սայադյան-1-ին կարգի դափնեկիր,  Միլենա Մանասյան-1-ին կարգի դափնեկիր,  Վարուժան Ավագյան-3-րդ կարգի դափնեկիր։ Դասատու՝ Արամ Ենգիբարյան։  Պարարվեստի բաժնի սաներ Յաշա Գևորգյանը, Ծովինար Ավագյանը, Նատալի Նավասարդյանը, Ասյա Մկրտչյանը, Դոնարա Երանոսյանը տարբեր անվանակարգերում 3-րդ կարգի դափնեկիրներ դարձան, իսկ պարային ընդհանուր խումբն արժանացավ 1-ին կարգի դափնեկրի կոչման։ Դասատու `Լիանա Խլղաթյան։ Շնորհավորում ենք բոլոր դափնեկիրներին, հպարտ ենք հաղթանակների համար։
|
|
12.05.25
«ԱՐԱՐԱՏ ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆԻ ԳԱՎԱԹ» ՁՅՈՒԴՈՅԻ ՄՐՑԱՇԱՐ
|
Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում անցկացվեց արդեն ավանդական դարձած «Արարատ Նազարբեկյանի գավաթ» ձյուդոյի միջազգային մրցաշարը:Մրցաշարն անցկացվում է Կոտայքի մարզի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Օհանյանի նախաձեռությամբ, Չարենցավանի համայնքապետարանի և մարզադպրոցի աջակցությամբ:Մայիսի 9-ից 11-ը Վրաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից և Հայաստանի տարբեր մարզական ակումբերից ժամանած 450 մարզիկ իր ուժերն էր չափում մրցաշարում։Մրցումներն անցկացվում էին ձյուդո մարզաձևի միջազգային կանոններին համաձայն` 4 տարիքային խմբերով:Կյանքից վաղաժամ հեռացած Արարատ Նազարբեկյանը ձյուդո մարզաձևի զարգացման գործում մեծ ավանդ է ունեցել: Նրա օրոք Չարենցավանի ձյուդոյի հավաքականը գրանցել է մեծ հաջողություններ:Ինչպես ...
Մանրամասն |
|
12.05.25
ԱՐԶԱԿԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ
|
Արզականի արվեստի դպրոցի սաները մասնակցել են ԱՐՏ ՄՅՈՒԶԻՔ արվեստի միջազգային մրցույթ-փառատոնի և գրավել մրցանակային տեղեր։  «Նկարչություն» անվանակարգում՝  Արտաշես Իսահակյան-1-ին կարգի դափնեկիր,  Աշոտ Նալբանդյան-1-ին կարգի դափնեկիր,  Արևիկ Սայադյան-1-ին կարգի դափնեկիր,  Միլենա Մանասյան-1-ին կարգի դափնեկիր,  Վարուժան Ավագյան-3-րդ կարգի դափնեկիր։ Դասատու՝ Արամ Ենգիբարյան։  Պարարվեստի բաժնի սաներ Յաշա Գևորգյանը, Ծովինար Ավագյանը, Նատալի Նավասարդյանը, Ասյա Մկրտչյանը, Դոնարա Երանոսյանը տարբեր անվանակարգերում 3-րդ կարգի դափնեկիրներ դարձան, իսկ պարային ընդհանուր խումբն արժանացավ 1-ին կարգի դափնեկրի կոչման։ Դասատու `Լիանա Խլղաթյան։ Շնորհավորում ենք բոլոր դափնեկիրներին, հպարտ ենք հաղթանակների համար։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |