ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Ալափարս գյուղի մսուր մանկապարտեզ ՀՈԱԿ –ը հայտարարում է մրցույթ՝ մանկավարժական աշխատող- դաստիարակի /0.5 դրույքաչափ/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:
Թեստավորման և հարցազրույցի փուլերն անցկացվում են ըստ ՀՀԿԳՄՍՆ 17.02.2022թ-ի N 08-Ն ՀՐԱՄԱՆԻ մշակված հարցաշարի:
1. Նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են նախադպրոցական կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները.
ա. «Կրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին», «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքները, «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատություն, համայնքային ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը»,
բ. դաստիարակչական հարցերը, ըստ ոլորտի` կրթության պետական չափորոշիչները, նորմատիվ փաստաթղթերը և մեթոդական հանձնարարականները, մանկավարժության, հոգեբանության, տարիքային ֆիզիոլոգիայի և հիգիենայի, մինչ բժշկական օգնության հիմունքները, դաստիարակչական աշխատանքի տեսության և մեթոդիկայի հիմունքները,
գ. ՀՀ աշխատանքային օրենսդրության հիմունքները, աշխատանքի անվտանգության, երեխաների կյանքի և առողջության պահպանման կանոնները:
2. Որակավորման պահանջները`
1) նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակը պետք է ունենա` միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում կամ մանկավարժական գործունեության առնվազն երեք տարվա մանկավարժական գործունեության ստաժ:
Մրցույթը կկայանա 14.11.2025թ-ին՝. ժամը 12ºº-ին, Ալափարսի մսուր մանկապարտեզ ՀՈԱԿ-ում։
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն`
· դիմում.
· անձը հաստատող փաստաթուղթ
· կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ)
· աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայությանդեպքում).
· ինքնակենսագրություն.
· մեկ լուսանկար` 3x4 չափսի.
· այլ պետությունների քաղաքացիները՝Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
· Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնումե են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
· հրապարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում).
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 10:00-17:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից, Չարենցավան համայնքի Ալափարսի մսուր մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքում /գ. Ալափարս, 19-րդ փողոց, թիվ 5 շենք/։
Հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝
https://escs.am/am/news/11978
Հեռ՝ +374 93506809:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2025 թվականի նոյեմբերի 12 -ը ներառյալ։