12.05.25
«ԱՐԱՐԱՏ ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆԻ ԳԱՎԱԹ» ՁՅՈՒԴՈՅԻ ՄՐՑԱՇԱՐ
|
Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում անցկացվեց արդեն ավանդական դարձած «Արարատ Նազարբեկյանի գավաթ» ձյուդոյի միջազգային մրցաշարը:Մրցաշարն անցկացվում է Կոտայքի մարզի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Օհանյանի նախաձեռությամբ, Չարենցավանի համայնքապետարանի և մարզադպրոցի աջակցությամբ:Մայիսի 9-ից 11-ը Վրաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից և Հայաստանի տարբեր մարզական ակումբերից ժամանած 450 մարզիկ իր ուժերն էր չափում մրցաշարում։Մրցումներն անցկացվում էին ձյուդո մարզաձևի միջազգային կանոններին համաձայն` 4 տարիքային խմբերով:Կյանքից վաղաժամ հեռացած Արարատ Նազարբեկյանը ձյուդո մարզաձևի զարգացման գործում մեծ ավանդ է ունեցել: Նրա օրոք Չարենցավանի ձյուդոյի հավաքականը գրանցել է մեծ հաջողություններ:Ինչպես ...
Մանրամասն |
|
12.05.25
ԱՐԶԱԿԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ
|
Արզականի արվեստի դպրոցի սաները մասնակցել են ԱՐՏ ՄՅՈՒԶԻՔ արվեստի միջազգային մրցույթ-փառատոնի և գրավել մրցանակային տեղեր։  «Նկարչություն» անվանակարգում՝  Արտաշես Իսահակյան-1-ին կարգի դափնեկիր,  Աշոտ Նալբանդյան-1-ին կարգի դափնեկիր,  Արևիկ Սայադյան-1-ին կարգի դափնեկիր,  Միլենա Մանասյան-1-ին կարգի դափնեկիր,  Վարուժան Ավագյան-3-րդ կարգի դափնեկիր։ Դասատու՝ Արամ Ենգիբարյան։  Պարարվեստի բաժնի սաներ Յաշա Գևորգյանը, Ծովինար Ավագյանը, Նատալի Նավասարդյանը, Ասյա Մկրտչյանը, Դոնարա Երանոսյանը տարբեր անվանակարգերում 3-րդ կարգի դափնեկիրներ դարձան, իսկ պարային ընդհանուր խումբն արժանացավ 1-ին կարգի դափնեկրի կոչման։ Դասատու `Լիանա Խլղաթյան։ Շնորհավորում ենք բոլոր դափնեկիրներին, հպարտ ենք հաղթանակների համար։
|
|
29.04.25
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
|
Ս/թ ապրիլի 15-ից 19-ին «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ «ԵՄ-ն հանուն կրթական բարեփոխումների» ծրագրի շրջանակներում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ իրականացրեց «Երիտասարդական տեղական քաղաքականության մշակում, համայնքային երիտասարդական աշխատանքի կազմակերպում և երիտասարդների մասնակցություն» խորագրով վերապատրաստումը, որին մասնակցեցին Չարենցավանի համայնքապետարանի մասնագետները: Վերապատրաստման նպատակն էր նպաստել Հայաստանում երիտասարդական տեղական քաղաքականությունների մշակմանը և համայնքային երիտասարդական աշխատանքի կազմակերպմանը տեղական ինքնակառավարման մարմինների ու ...
Մանրամասն |
|
29.04.25
ԲՈԼՈՐԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ
|
Սիրելի՛ մարզասերներ, Ապրիլի 30-ին «Վան» ֆուտբոլային ակումբն առավել քան մեր աջակցության կարիքն ունի։ Ժամը 15:00-ին Չարենցավանի քաղաքային մարզադաշտում կհյուրընկալենք «Նոա» ֆուտբոլային ակումբին  ։ Սա Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումն է, որն առանցքային նշանակություն ունի մեր ակումբի համար։ Եկե՛ք միասին ոգեշնչենք մեր ֆուտբոլիստներին և քայլենք դեպի հաղթանակը  ։
|
|
25.04.25
ԱՊՐԻԼԻ 26-ԻՆ ԿՆՇՎԻ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐԸ
|
Ապրիլի 26-ին՝ ժամը 12:00-ին, Քաղաքացու օրվա շրջանակներում Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոցի դահլիճում «Շենացրու՛ պետությունդ, եղի՛ր օրինապահ, նվիրված և հոգատար» խորագրով բանախոսություն կանցկացնի և ներկաների հարցերին կպատասխանի ԿԶՆԱԿ հիմնադրամի «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ղեկավար Սաթենիկ Մկրտչյանը:
|
|
25.04.25
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ
|
Հարգելի՛ բնակիչներ, ի ուրախություն բոլորիս՝ հայտնում ենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ամփոփել է ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ 2025թ. պետական բյուջեից սուբվենցիայի ստացման թվով երկու ծրագրային հայտերի («Բազմաֆունկցիոնալ մարզադաշտ Բջնիում» ծրագիր և «Նորարար գրադարան» ծրագիր) վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության և համապատասխան ոլորտային պետական կառավարման մարմինների ներկայացրած դիրքորոշումները և եզրակացնում է, որ հայտերը կազմված են վերոնշյալ որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան:Նախարարությունը ծանուցում է «Բազմաֆունկցիոնալ մարզադաշտ ...
Մանրամասն |
|
07.04.25
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆ
|
Ջերմորեն շնորհավորում եմ մայրության բերկրանքը կրող կանանց և բոլոր աղջիկներին ապրիլյոթյան գեղեցիկ տոնի առթիվ: Ապրիլի 7-ը հայկական տոնացույցի ամենից ազգային տոներից է, որով դարեր ի վեր ընդգծվել է կնոջ դերը հայ հասարակության մեջ: Սա մեծ պատասխանատվություն է ենթադրում հասարակական կյանքում կանանց լիարժեք և ներառական մասնակցության ապահովման, նրանց իրավունքների պաշտպանության քաղաքականությունն իրականացնելիս: Թող ապրիլի 7-ով չսահմանափակվեն կանանց տոները, թող մեր մշակույթի անբաժան մասը դառնա տարվա բոլոր օրերին կանանց գնահատելն ու ոգեշնչելը: Բոլորիդ տոնականությամբ պարուրված օր եմ մաղթում: Հարգանքով՝ Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյան
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |