ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի «Զանգակ» մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ մանկավարժական աշխատող-դաստիարակի /0.5 դրույքաչափ/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։ Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման և հարցազրույցի փուլերը անցկացվում են ըստ ՀՀ ԿԳՄՍՆ17.02.2022թ-ի N 08-Ն ՀՐԱՄԱՆԻ մշակված հարցաշարի:
Որակավորման պահանջները`
1) նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակը պետք է ունենա` միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում կամ մանկավարժական գործունեության առնվազն երեք տարվա մանկավարժական գործունեության ստաժ:
Մրցույթը կկայանա 27․05․2025թ՝. ժամը 11ºº-ին, «Զանգակ» մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ում։ Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն`
Դիմում,
Անձը հաստատող փաստաթուղթ,
Կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
Ինքնակենսագրություն,
Մեկլուսանկար` 3x4 չափսի,
Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
Հրապարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները
համեմատում է պատճեների հետ, բնօրինակները վերադարձնում:
Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի
ցանկը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 10:00-16:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Չարենցավանի համայնքի Չարենցավան քաղաքի «Զանգակ» մսուր մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքում /ք.Չարենցավան, Քոչարի փողոց, թիվ 15 շենք/։
Հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝
https://escs.am/am/news/11978
Հեռ՝ +374 77660644։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2025 թվականի մայիսի 21-ը ներառյալ։