05.03.25
ԳԵՄԱՆԻԱՅԻ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅՑԸ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ
|
Չարենցավանի համայնքապետարանը մարտի 4-ին հյուրընկալեց «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Թոմ Լանդեսին, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ, Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Ուրսուլա Լոյբլին, Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի ծրագրերի ղեկավար Իրինա Պայերին, պատվիրակության ներկայացուցիչներին։Հենց վերոնշյալ միջազգային կազմակերպությունների նախաձեռնությամբ և աջակցությամբ նախորդ տարի վերանորոգվեց համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակը, որն առաջիններից է Հայաստանում և իր գործունեությունը ծավալում է սկսած 2006 թվականից։Քաղաքացիների ...
Մանրամասն |
|
03.03.25
ԱՄՓՈՓՎԵՑ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԸ
|
Համայնքապետարանում այսօր կայացավ Մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարման հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ներկայացվեցին քվեարկության ընթացքն ու արձանագրված արդյունքները։Բնակիչների ձայների մեծամասնությամբ1-ին տեղում է «Նորարար գրադարան» ծրագիրը-1250 ձայն,2-րդ տեղում է «Բազմաֆունկցիոնալ մարզադաշտ Բջնիում» ծրագիրը-1025 ձայն,3-րդ տեղում է «Ալափարսի մշակույթի տան տանիքի նորոգում» ծրագիրը-729 ձայն։Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սևակ Վարդանյանը նշեց, որ ծրագրի պետական ֆինանսավորումը կազմելու է 41 մլն․ 565 հազ․ ՀՀ դրամ, ևս 20 մլն․ ՀՀ դրամ կլինի համայնքի ֆինանսավարումը։ 61 մլն․ դրամը կբավականացնի, որ իրականացվեն 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած ծրագրերը։Գյուղական ...
Մանրամասն |
|
25.02.25
Ի՞ՆՉ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԸ
|
Հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձն ինչպես իր, այնպես էլ ընտանիքի անդամների համար ունի եկամտային հարկի գումարից սոցիալական ծախսի փոխհատուցման իրավունք։ Ընտանիքի անդամներն են՝ ֆիզիկական անձի ամուսինը, ծնողները և զավակները (որդեգրողները և որդեգրվածները):Սոցիալական ծախս է համարվում1․Հայաստանում գործող ապահովագրական ընկերություններից առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերումը, 2․Հայաստանում իրականացվող կրթական հաստատություններին կատարված ուսման վճարները։Փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է սոցիալական ծախս կատարելիս՝ ծառայություն մատուցողից պարտադիր պահանջել հաշվարկային փաստաթուղթ (invoice)՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և ՀԾՀ։ Իսկ ընտանիքի անդամի դեպքում՝ նաև նրա անձը հաստատող ...
Մանրամասն |
|
19.02.25
ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՏՈՆԸ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
|
Փետրվարի 19-ը Գիրք նվիրելու տոնն է։ Թումանյանի ծննդյան օրվա այսպիսի նշանավորումը միտված է գրքի ու գրականության կարևորությունն ու դրա հանդեպ յուրահատուկ սիրո դրսևորումները ներկայացնելուն։ Չարենցավանի քաղաքային գրադարանում տոնական օրը նշանավորվեց Թումանյանի «Սուտասանը» հեքիաթի նորովի բեմադրությամբ, որտեղ թագավորը խոստանում է մեկ կոտ ոսկի նրան, ով կբերի այնպիսի գիրք, որն ինքը չի կարդացել։ Թագավորի հրամանով գրադարան գրքեր էին բերել բազմաթիվ ընթերցասերներ, համայնքում գործող գրախանութներ, գործարարներ։
|
|
18.02.25
ՅՈՒՐԻ ՍԱՔՈՒՆՑԸ GBC ՎԱՐԿԱԾՈՎ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ
|
Հայ մարզիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթանակ է տարել չեխ բռնցքամարտիկ, Չեխիայի բազմակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասնակից Միրոսլավ Շչերբանի նկատմամբ՝ նվաճելով GBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։Մենամարտն անցավ լարված պայքարում, սակայն Սաքունցի գերազանց պատրաստվածությունը վճռորոշ եղավ. 4-րդ ռաունդում մրցավարը կանգնեցրեց մենամարտը՝ ֆիքսելով տեխնիկական նոկաուտ։Սաքունցը ցուցադրեց վերահսկված մարտավարություն՝ առավելություն ստանալով առաջին իսկ ռաունդից։ Չնայած մրցակիցը փորձառու էր և դիմադրեց մինչև վերջին պահը, նրա պաշտպանությունը չդիմացավ Սաքունցի ուժեղ հարվածներին։«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր հավատացին ինձ ու կանգնեցին կողքիս։ Այս հաղթանակը միայն իմը չէ, այն պատկանում է ...
Մանրամասն |
|
13.02.25
ԱՎԱՐՏՎԵՑ «ԵՐԱԶԱՆՔ ԿԱՌՈՒՑՈՂՆԵՐ․ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՀԶՈՐԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
|
Հունվարի 29-ին Չարենցավան քաղաքում տեղի ունեցավ ԳՈՒՄ ՀԿ / P&T NGO-ի կողմից իրականացված «Երազանք կառուցողներ. երիտասարդական կարիերայի հզորացում» ծրագրի փակման միջոցառումը։Միջոցառմանը ներկա էին Չարենցավան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սևակ Վարդանյանը, համայնքապետարանի բաժինների պետեր, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի ծրագրային թիմի անդամները, ծրագրի կորոպորատիվ կամավորները, պրակտիկայի ղեկավարները, մասնակիցները։Ողջույնի խոսքով հանդես եկավ ԳՈՒՄ ՀԿ / P&T NGO-ի նախագահ Արտաշես Տոռոզյանը, նշեց, որ արդյունավետ և կառուցողական էր Չարենցավանի համայնքապետարանի հետ համագործակցությունը, որի արդյունքում բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր իրականացվեցին այս համայնքում։Ծրագրի շահառուները՝ Լեռնային ...
Մանրամասն |
|
10.02.25
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆ ՍԿՍՎԱԾ Է
|
Հարգելի՛ բնակիչներ, Մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակում Չարենցավանի համայնքապետարանում փետրվարի 7-ից մեկնարկել է ծրագրային առաջարկությունների քվեարկության փուլը, որին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել համայնքապետարանի պաշտոնական կայք-էջում, որից հետո քվեարկել ձեր նախընտրած ծրագրի կամ ծրագրերի օգտին:  Մեկ քաղաքացին կարող է քվեարկել մինչև 3 ծրագրի օգտին:  Այս պահին քվեարկության դրված ծրագրերը 6-ն են:  Հաջողություն ենք մաղթում բոլոր ծրագրերին, ակտիվություն ենք ակնկալում մեր բնակիչներից, վստահ ենք՝ որ միասին բազմաթիվ համայնքային նախաձեռնություններ ենք կյանքի կոչելու: Քվեարկությունը կտևի մինչև փետրվարի 28-ը:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |