Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով, «Հավաքների ազատության մասին» օրենքի 15-րդ հոդվածի պահանջներով՝ Չարենցավան համայնքի ավագանին` որոշում է. 1. Հաստատել՝
1) Համայնքում հանրային հավաքների մասին իրազեկումների գրանցամատյանի վարման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի։
2) Համայնքում հանրային հավաքների մասին իրազեկումների գրանցամատյանի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Չարենցավան համայնքի ավագանու 2014 թվականի մարտի 14-ի «Հանրային հավաքներ անցկացնելու իրազեկումների գրանցամատյանի ձեվը և վարման կարգը հաստատելու մասին» թիվ 14 որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից: |