01.05.24
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
|
Աշխատավորների միջազգային տոնն է այսօր, ինչը կարևոր առիթ է ստեղծարար ու արդյունավետ աշխատանքի կարևորման ու գնահատման առումով։Մեր համայնքն իր ամենօրյա աշխատանքով միանում է մոլորակի զարգացման պտույտին՝ փորձելով իր ուրույն տեղն ու դերը գտնել այստեղ։Սիրելի՛ աշխատավորներ, չնայած դժվարություններին ու զբաղվածության ոլորտում առկա խնդիրներին, դուք շարունակում եք արարել ու դառնալ առաջընթացի շարժիչ ուժ, յուրաքանչյուրդ, իր գործում հմտանալով, հիմք եք դնում ապագայի ավելի լավ Չարենցավանի, Ալափարսի, Արզականի, Բջնիի, Կարենիսի, Ֆանտանի։Շնորհավորում եմ տոնի առթիվ, մաղթում եմ, որ տարեցտարի ավելի շատ աշխատատեղեր բացվեն, նոր բիզնեսներ հիմնվեն, նոր մասնագիտական աճի հնարավորություններ ստեղծվեն։Թող օրվա տոնականությունն ...
Մանրամասն |
|
30.04.24
«ԶԱՆԳԱԿ» Մ/Մ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ
|
Իր գործունեության 6-րդ տասնամյակ Չարենցավան քաղաքի առաջին՝ «Զանգակ», մանկապարտեզը մուտք գործեց հիմնանորոգված ու կահավորված:Այս կարևոր աշխատանքն իրականություն դարձավ մի շարք համագործակցությունների արդյունքում:Չարեցավանի համայնքապետարանի կողմից մանկապարտեզը հիմնանորոգելու ծրագրին սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում միացավ համայնքում գործունեություն ծավալող «Ալափմետ» ընկերությունը, «Հեքսագոն թի էս» ընկերությունը, Միավորված ազգերի Զարգացման ծրագիրը, ամերիկահայ բարեգործ Յուրիկ Ղարիբյանցը:Համայնքի բյուջեից մանկապարտեզի հիմնանորգման համար ներդրվել է 43 մլն. ՀՀ դրամ:Այս համատեղ աշխատանքի արդյունքում մանկապարտեզը հիմնանորոգվեց ժամանակակից չափանիշներով, ...
Մանրամասն |
|
29.04.24
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՊԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
|
Ապրիլի 29-ը Պարի միջազգային օրն է։ Իսկ Չարենցավան համայնքում պարարվեստն իր ամենատարբեր ուղղություններով զարգացում է ապրում ֆորմալ և ոչ ֆորմալ կրթություն իրականացնող հաստատություններում։Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոցը պարարվեստի յուրահատուկ դարբնոց է, որտեղից սկիզբ է առնում գունեղ ու լուսավոր մշակութային իրականություն՝ տարածվելով ամբողջ համայնքում։Պարի տոնը էլ ավելի տոնական դարձավ արվեստի դպրոցում կազմակերպված միջոցառմամբ։ Բեմում պարարվեստի բաժինն էր իր ողջ հմայքով։Միջոցառման վերջում բաժնի ուսուցիչներն ստացան շնորհակալագրեր:Համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանի և արվեստի դպրոցի տնօրինության կողմից հատուկ շնորհակալագրերի արժանացավ նաև Չարենցավանում պարարվեստի զարգացման գործում մեծ ավանդ ունեցող ...
Մանրամասն |
|
22.04.24
ՄՈԼԴՈՎԱՅԻ և ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ ՉԱՐԵՆՑԱՎԱՆՈՒՄ
|
EU4Culture նախագծի «Ստեղծագործական կենտրոններ» (Creative Hubs) միջազգային փոխանակման ծրագրի շրջանակում Մոլդովայի և Ուկրաինայի մշակութային կենտրոնների պատվիրակությունները աշխատանքային այցով Չարենցավանում էին։ Ստեղծագործական կենտրոններն ակտիվորեն ներգրավված են Մոլդովայի ու Ուկրաինայի համայնքների զարգացման նախաձեռնություններում։Պատվիրակության անդամներն այցելեցին Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց, Գառզուի անվան արվեստի դպրոց, ծանոթացան կրթօջախների աշխատանքներին, քաղաքի մշակութային ներուժին, եղան Չարենցավանի «Հեքիաթ» մանկապարտեզում, որտեղ մասնակցեցին «Մշակույթի զարգացում. կարողությունների հզորացում և համագործակցությունների խթանում Չարենցավանում» ...
Մանրամասն |
|
15.04.24
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ԹԻՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ
|
Չարենցավանի համայնքապետարանի աջակցությամբ Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում 2024 թվականի ապրիլի 14-ին անցկացվեց «Չարենցավանի գավաթ» բասկետբոլի մինչև16 տարեկան (2008-2009թթ) աղջիկների բաց առաջնությունը։ Մասնակից թիմերն էին՝ Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոց, Հրազդանի N 1 ավագ դպրոց, Սոլակի միջնակարգ դպրոց, ք․Երևան Արաբկիր խ/դ, ք․Երևան Հայ-Չինական բարեկամության 1 դպրոց։ Համառ պայքարից հետո Չարենցավանի մարզադպրոցի թիմը մարզիչ Անահիտ Խաչատրյանի գլխավորությամբ դարձավ մրցաշարի հաղթող։ Շնորհավորում ենք թիմին ու մարզչին՝ մաղթելով հաղթական ավարտ բոլոր մրցաշարերում։
|
|
15.04.24
ԿԱՅԱՑԱՎ «ԱՆԴՈԿ» ԱՎԱՆԱԴԱԿԱՆ ԵՐԳԻ-ՊԱՐԻ ԽՄԲԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ
|
Հայու պայքար... Այս խորագիրն էր կրում Չարենցավանի «Անդոկ» ավանդական երգի-պարի խմբի մենահամերգը, որը կայացավ ապրիլի 9-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում։ Խմբի գեղարվեստական ղեկավար Հրայր Փարսադանյանի խոսքով իրենց ամենօրյա գործունեությամբ փորձում են արդիական պահել Գարեգին Նժդեհի այն խոսքը, թե «Չի կարելի մարել այն, ինչն էությամբ անմարելի է՝ հայկական ոգին»։ Այն, որ մարդիկ սիրում են ազգայինն ու ոգեշնչվում դրանով, ապացուցում էին մենահամերգի հանդեպ մեծ հետաքրքրությունն ու լեփ-լեցուն դահլիճը։ Շնորհավորում ենք Անդոկին՝ մաղթելով նպատակների անշեղ ընթացք, ազգայինի պահպանության ու սերնդեսերունդ փոխանցման գործում նոր ու հաջողված նախաձեռնություններ։
|
|
07.04.24
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆ
|
«Մայրերի ափի մեջ պետք է փնտրել ազգերի ճակատագիրը». Նժդեհի այս պատգամը միշտ արդիական է:Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, որն էլ ամբողջացնելով Հայաստանում նշում ենք մայրության և գեղեցկության տոն:Մայրերն արդեն իսկ գեղեցիկ են ու օրհնված, նրանք են մոլորակի շարժիչ ուժն ու մարդկության զարգացման հիմքը:Մայրերի դերն անգնահատելի է հայ հասարակության կայացման գործում՝ որպես ընտանիքում և հասարակությունում խաղաղության, համերաշխության, իրավահավասարության, քաղաքակրթության ջատագովների:Մայրերի անկոտրում կամքի ու հավատի շնորհիվ ենք պահպանել մեր մի բուռ հայրենիքը, նրանց արցունքների գնով ենք ոտքի կանգնել ու շարունակել ապրել: Նրանց անձնվիրության օրինակով ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |