11.07.24
ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ-«ԼՈՒՍԱԲԱՑ» Մ/Մ
|
Չարենցավանի համայնքապետարանը դիմել Է Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների ծրագրին՝ Չարենցավան քաղաքի «Լուսաբաց» մսուր-մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության վերակառուցման նպատակով։ Տեղեկացնում ենք, որ պետական համալիր փորձաքննական հանձնաժողովի կողմից նախագծային փաստաթղթերը ստացել են դրական եզրակացություն, որը ներկայացնում ենք կից փաստաթղթում։
|
|
09.07.24
ՆՈՐ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ «ԾԻԾԵՌՆԱԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
|
Չարենցավան համայնքի «Ծիծեռնակ» մանկապարտեզն այսուհետև փոքրիկներին կդիմավորի նոր ու գունեղ բակով։ «Focus on children now» բարեգործական կազմակերպության, «Վարդանանց ասպետներ և դուստրեր» կազմակերպության և համայնքապետարանի համագործակցության արդյունքում մանկապարտեզի բակում տեղադրվել եմ նոր խաղասարքերը, որոնք ավելի հետաքրքիր կդարձնեն մանկապարտեզի սաների ազատ ժամանցն ու խաղային առօրյան։ Շնորհավորում ենք մանկապարտեզին հերթական ձեռքբերման կապակցությամբ՝ մաղթելով նորանոր համագործակցություններ ի բարօրություն համայնքի սաների։
|
|
08.07.24
ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ-«ԾԻԾԵՌՆԱԿ» Մ/Մ
|
Չարենցավանի համայնքապետարանը դիմել Է Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների ծրագրին՝ Չարենցավան քաղաքի «Ծիծեռնակ» մսուր-մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության վերակառուցման նպատակով։ Տեղեկացնում ենք, որ պետական համալիր փորձաքննական հանձնաժողովի կողմից նախագծային փաստաթղթերը ստացել են դրական եզրակացություն, որը ներկայացնում ենք կից փաստաթղթում։
|
|
21.06.24
ԱՎԱՐՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ «ՀԵՔԻԱԹ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
|
Չարենցավանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում մեկնարկել են տարեվերջյան ավարտական միջոցառումները։«Հեքիաթ» մանկապարտեզում կազմակերպված հանդեսը կրում էր «Մոլորակների խաղը» խորագիրը։Տիեզերական լուսատուների ու մոլորակների անվերջանալի պտույտի օգնությամբ փոքրիկները ներկաներին տեղափոխեցին Խաղալիքների ու Չարաճճիների, Հնարամիտների ու Խելացիների, Քաղցրավենիքների և Զվարճալիքների, Երաժիշտների ու Խաղաղության մոլորակներ, խոսեցին բնության պահպանության, մանկության, ընտանիքի, հայրենիքի ու համերաշխության մասին։Միջոցառման վերջում համայնքի ղեկավարի տեղակալ Գայանե Գրիգորյանն ու Մշակույթի, կրթության, սպորտի, երիկտասարդության, սոցիալական աջակցության բաժնի պետ Արմինե Զաքարյանը շնորհավորեցին, ...
Մանրամասն |
|
21.06.24
«ՇՈԿՈԼԱԴԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ» ԴԱՍԸՆԹԱՑ ՉԱՐԵՆՑԱՎԱՆՈՒՄ
|
«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակներում Հայաստանի ագրարային համալսարանի նախաձեռնությամբ և Չարենցավանի համայնքապետարանի հետ համագործակցաբար Չարենցավանում իրականացվեց «Շոկոլադագործություն» թեմայով անվճար դասընթաց 16-29 տարեկան երիտասարդների համար /այդ թվում Արցախից տեղահանված/։Հայաստանի ագրարային համալսարանի ագրոբիզնեսի և տնտեսագիտական ֆակուլտետի փոխդեկան, «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի աշխատակից Մանյա Կարապետյանը նշեց, որ ագրարային համալսարանի մասնագետներն են վարում դասընթացները՝ տալով թե՛ տեսական, թե՛ գործնական գիտելիքներ։ Շոկոլադագործության դասընթացի գործնական մասը կազմակերպվեց Չարենցավանի պետական քոլեջում։Մասնակիցները պատրաստեցին ...
Մանրամասն |
|
10.06.24
ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԸ ՆՈՒՌՆՈՒՍՈՒՄ
|
ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմ-ի նախաձեռնությամբ հունիսի 6-ին Նուռնուս բնակավայրում նշվեց Համբարձման տոնը՝ «ՀԱՄԲԱՐՁՈՒՄ Է, ԳԱՐՈՒՆ Է» խորագրով։Նուռնուսում ողջ օրվա ընթացքում հնչում էին ազգային երգն ու պարը, խաղիկները։Տոնին իր մասնակցությունն ունեցավ Չարենցավան համայնքը։ Չարենցավանի քաղաքային գրադարանը ներկայացավ թատերական բեմականացմամբ, նկարչական պլեներներին մասնակցեցին Չարենցավանի Գառզուի անվան արվեստի և Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի սաները։Համբարձման տոնի խորհրդով կատարվեցին ծիսական բոլոր արարողակարգերը։ Տոնական երթով մասնակիցները շրջեցին գյուղում, իջան Նուռնուսի ձոր, որտեղ կատարվեց հարսանիքի արարողություն և հարսանեկան վիճկախաղ, մասնակիցները վայելեցին Չարենցավանի քաղաքային ...
Մանրամասն |
|
07.06.24
ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ «ՀՐԱՇՔ» Մ/Մ-ՈՒՄ
|
Դպրոց-մանկապարտեզ համագործակցության նոր փուլ է մեկնարկում Չարենցավան համայնքում։Հունիսի 6-ին Չարենցավանի «Հրաշք» մանկապարտեզի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում համայնքի դպրոցների և «Հրաշք» մանկապարտեզի մասնագետների մասնակցությամբ՝ քննարկելու մանկապարտեզի կողմից սաների կրթության և զարգացման արդյունքների գնահատման արդյունավետությունը։«Հրաշք» մանկապարտեզի տնօրեն Կարինե Խեդոյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ «Հրաշք» մանկապարտեզը մենթոր մանկապարտեզ է, ինչը նշանակում է նոր չափորոշիչներով կրթության և գնահատման իրականացում մանկապարտեզում։ Յուրաքանչյուր սանի համար անհատական գնահատում է իրականացվում, որն էլ մանկապարտեզն ավարտելուց հետո տրամադրվում ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |