Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ և 16-րդ հոդվածների, ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի Հանրության իրազեկման և հանրային լսումների ծանուցման բովանդակությունը,հանրային լսումների ընթացակարգը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում շահագրգիռ հանրության կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների ներկայացման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման ընթացակարգը և ժամկետները սահմանելու մասին N 1325-Ն որոշման 28-րդ կետով, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է. 1 «ՄԻՐԱԺ ՋՈՒՐ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող ՀՀ Կոտայքի մարզի Արզականի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 2/74 հորատանցքի արդյունահանման աշխատանքների իրականացմանը տրամադրել նախնական համաձայնություն։
2 Սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունն ու տեսագրությունը օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին։
3 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |