Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Տ․ Սարուխանյանի, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Ա.Մաթևոսյանի Առաջարկություն՝ հայց ներկայացնելու վերաբերյալ գրությունները, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Համայնքային շահերի պաշտպանության նպատակով հայց հարուցել իրավասու դատարան․
1 Անվավեր ճանաչել Չարենցավանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 626 որոշումը և որպես հետևանք անվավեր ճանաչել՝ Արաիկ Վաչիկի Սարգսյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը և սեղանամատյանի գրառումն:
2 Անվավեր ճանաչել Չարենցավանի քաղաքապետի 2010 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 702 որոշումը և որպես հետևանք անվավեր ճանաչել Վաղարշակ Հակոբի Վարդանյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և սեղանամատյանի գրառումն:
2.Լիազորել Չարենցավան համայնքի ղեկավարի առաջին տեղակալին Չարենցավան համայնքի ավագանու անունից կնքելու պայմանագիր փաստաբանական ծառայությունների մատուցման համար։
3.ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված լիազորություններով, բացառությամբ հաշտության համաձայնություն կնքելու լիազորության, փաստաբանին տալ լիազորագիր։
4. Չարենցավան համայնքի բյուջեից գումար հատկացնել փաստաբանական ծառայությունների մատուցման և դատական ծախսերի համար։
5. Ուժը կորցրած ճանաչել Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 14-ի «Համայնքային շահերի պաշտպանության նպատակով իրավասու դատարան հայց հարուցելու մասին» թիվ 100-Ա որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:
|