Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 120
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 60-Ա նախագիծը չընդունվեց
 

Զեկ. ՎԱՐԴԱՆՈՒՇ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՎԱՍՈՒ ԴԱՏԱՐԱՆ ՀԱՅՑ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Տ Սարուխանյանի, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Ա.Մաթևոսյանի Առաջարկություն՝ հայց ներկայացնելու վերաբերյալ գրությունները, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է՝

    1.  Համայնքային շահերի պաշտպանության նպատակով հայց հարուցել իրավասու դատարան

1 Անվավեր ճանաչել Չարենցավանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 626 որոշումը և որպես հետևանք անվավեր ճանաչել՝ Արաիկ Վաչիկի Սարգսյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը և սեղանամատյանի գրառումն:

2 Անվավեր ճանաչել Չարենցավանի քաղաքապետի 2010 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 702 որոշումը և որպես հետևանք անվավեր ճանաչել Վաղարշակ Հակոբի Վարդանյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և սեղանամատյանի գրառումն:

     2.Լիազորել Չարենցավան համայնքի ղեկավարի առաջին տեղակալին Չարենցավան համայնքի   ավագանու անունից կնքելու պայմանագիր փաստաբանական ծառայությունների մատուցման համար։

     3.ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված լիազորություններով, բացառությամբ հաշտության համաձայնություն կնքելու լիազորության, փաստաբանին տալ լիազորագիր։

     4. Չարենցավան համայնքի բյուջեից գումար հատկացնել փաստաբանական ծառայությունների մատուցման և դատական ծախսերի համար։

 

     5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:

 


ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆՈՒՇ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(3.48 Մբ)
(3.79 Մբ)
(15.34 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner