Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի և Քաղաքացիական օրենսգրքի 589-րդ, 590-րդհոդվածների պահանջներով, հիմք ընդունելով քաղաքացի Զեմֆիրա Անդրեասյանի 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 3733/07դիմումը՝ հողամասի փոխանակության մասին. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հողամասի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Զեմֆիրա Անդրեասյանին սեփականության իրավունքով պատկանող 07-019-0201-0036 կադաստրային ծածկագրով 0.089751 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողամասը փոխանակել համայնքային սեփականություն հանդիսացող 07-007-0201-0034 կադաստրային ծածկագրով 0.09հա գյուղատնտեսական նշանակության այլ համարժեք հողամասի հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից: |