Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 7-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 փետրվարի 2023 թվականի N 7-Ա

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՔԱՂԱՔԻ «Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ», «ԳԱՌԶՈՒԻ ԱՆՎԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ» ԵՎ «ԱՐԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՀԼԻՃՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.

1.     Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի«Ա. Խաչատրյանի անվան մանկական երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճները ժամանակավոր օգտագործման տրամադրման դեպքում սահմանել վարձակալական վճար մեկ օրվա համար`մեծ դահլիճ` 70000 /յոթանասունհազար/ ՀՀդրամ, փոքրդահլիճ՝ 30000 /երեսուն հազար/ ՀՀդրամ:

1) Համայնքային, ինչպես նաև հերոս ազատամարտիկների հիշատակին նվիրված միջոցառումների համար «Ա. Խաչատրյանի անվան մանկական երաժշտական դպրոց»ՀՈԱԿ-ի դահլիճները տրամադրել անվճար:

2.    Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի «Գառզուի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճը ժամանակավոր օգտագործման տրամադրման դեպքում սահմանելվարձակալականվճար մեկ օրվա համար` 50000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ:

1)  Համայնքային, ինչպես նաև հերոս ազատամարտիկների հիշատակին նվիրված միջոցառումների համար «Գառզուի անվան արվեստի դպրոց»  ՀՈԱԿ-ի դահլիճը տրամադրել անվճար:

3.    Չարենցավան համայնքիՉարենցավան քաղաքի «Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց»համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճները ժամանակավոր օգտագործման տրամադրման դեպքում սահմանելվարձակալականվճար մեկ օրվա համարմեծ դահլիճ` 80000 /ութսուն հազար/ ՀՀ դրամ, երկու փոքր դահլիճ՝ յուրաքանչյուրը 40000 /քառասուն հազար/ ՀՀ դրամ:

1) Ուսումնական մարզումներ անցկացնելու դեպքում սահմանել վարձավճար՝ 1 /մեկ/ ժամի համար 3000 /երեք հազար/ ՀՀ դրամ:

2) Համայնքային և մարզային առաջնությունների, ինչպես նաև հերոս ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշամրցաշարների համար «Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի դահլիճները տրամադրել անվճար:

4.     Ուժը կորցրած ճանաչել Չարենցավան համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 14-ի «Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի դահլիճների ժամանակավոր օգտագործման համար գանձվող վարձակալական վճարի սահմանման մասին» թիվ 9 որոշումը:

5.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ -26

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԲԱԲԱՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ԲԱԲԱՅԱՆ ՆԱՐԵԿ

ԲԱԼՅԱՆ ԱՆՆԱ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՍԱՀԱԿ

ԳԱԼՍՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԵԼԻՔ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԴԱՎԹՅԱՆ ԿԱՐԵՆ

ԵՓՐԵՄՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ԵՓՐԵՄՅԱՆ ՏԱՐՈՆ

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՆՈՒՆԵ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՇԱԿ

ԽԵՉՈՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԽԼՂԱԹՅԱՆ ԱՐՍԵՆ

ՀԱՐՈՅԱՆ ԼԻԼԻԹ

ՄԱԿԻՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՇԱՀԳԱԼԴՅԱՆ ՀԱԿՈԲ

ՊԱԼՅԱՆ ԳԱՐԻԿ

ՊԱՊՈՅԱՆ ԴԱՎԻԹ

ՊՈՂՈՍՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆ

ՍԱՀԱԿՅԱՆ ԳԱՌՆԻԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՆՈՐԻԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԵՎԱԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(19.50 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner