Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 16-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման 28-րդ կետի, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ նախնական համաձայնություն «Սեվըն քոմփանի» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Կարենիս բնակավայրի վարչական տարածքում գտնվող Լուսավանի լիթուդային պեմզայի հանքավայրում արդյունահանման աշխատանքների իրականացման գործընթացին։
2. Սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունն ու տեսագրությունը օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |