Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 16-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման 28-րդ կետի, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ նախնական համաձայնություն «Լապիս մայնինգ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող Գյումուշի բազալտի հանքավայրից արդյունահանված հանքանյութի վերամշակման աշխատանքներին:
2. Սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունն ու տեսագրությունը օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |