Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետով և 84-րդ հոդվածով, հինք ընդունելով Չարենցավան համայնքի ավագանու 2017թվականի նոյեմբերի 20-ի թիվ 68 որոշմամբ սահմանված կարգը.
Հաշվի առնելով մեր համայքում քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացով պայմանավորված առաջացած հանրային պահանջը և բնակչության համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմիններում ընդգրկվելու բազմաթիվ դիմումների առկայությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Համալրել համայնքի ղեկավարին կից համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդակցական մարմնի կազմը՝համաձայն` հավելված 1-ի:
2. Համալրել կրթության, մշակույթի երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական /այդ թվում՝ երեխաների պաշտպանության/ հարցերի խորհրդակցական մարմնի կազմը` համաձայն` հավելված 2-ի:
3. Համալրել քաղաքաշինության,հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի խորհրդակցական մարմնի կազմը հավելված 3-ի:
4. Սահմանել, որ սույն որոշմամբ ձևավորված խորհրդակցական մարմինները գործելու են մինչև համայնքի ղեկավարի պաշտոնավարման ժամկետի ավարտը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից: |