Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի և նույն վարչության դատախազի Առաջարկություն՝ հայց ներկայացնելու վերաբերյալ գրությունները, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Համայնքային շահերի պաշտպանության նպատակով հայց հարուցել իրավասու դատարան․
1Անվավեր ճանաչել Ալափարս համայնքի ղեկավարի 01.12.2006թ. թիվ 40 որոշումը և որպես հետևանք անվավեր ճանաչել ՀՀ կադաստրի կոմիտեում Արթին Արշավելի Գյուլբուդաղյանի անվամբ 28.09.2021թ. կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և սեղանամատյանի գրառումը։
2 Անվավեր ճանաչել Ալափարս համայնքի ղեկավարի 11.04.2017թ թիվ 25-Ա որոշումը և որպես հետևանք անվավեր ճանաչել Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 08.02.2018թ. թիվ 27 եզրակացությունը, Չարենցավան համայնքի ղեկավարի 26.02.2018թ. թիվ 150 որոշումը, ՀՀ կադաստրի կոմիտեում Համլետ Մկրտչյանի անվամբ 18.04.2017թ. 13.12.2017թ. 02.03.2018թ սեփականության իրավունքի պետական գրանցումներն և սեղանամատյանի գրառումները։
3 Անվավեր ճանաչել Չարենցավան համայնքի ղեկավարի 23.11.2011թ թիվ 597 որոշումը և որպես հետևանք անվավեր ճանաչել ՀՀ կադաստրի կոմիտեում Սպարտակ Հովհաննիսյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և սեղանամատյանի գրառումը։
4 Անվավեր ճանաչել Ալափարս համայնքի ղեկավարի 01.12.2006թ. թիվ 39 որոշումը և որպես հետևանք անվավեր ճանաչել ՀՀ կադաստրի կոմիտեում Արայիկ Հայկազի Բաղդասարյանի անվամբ 01.02.2007թ. կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և սեղանամատյանի գրառումը։
5 Անվավեր ճանաչել Չարենցավան համայնքի ղեկավարի 19.11.2020թ. թիվ 919, 03.09.2021թ. թիվ 947 որոշումները և որպես հետևանք անվավեր ճանաչել ՀՀ կադաստրի կոմիտեում Արտուր Անտոնյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և սեղանամատյանի գրառումը։
2.Լիազորել Չարենցավան համայնքի ղեկավարի առաջին տեղակալին Չարենցավան համայնքի ավագանու անունից կնքելու պայմանագիր փաստաբանական ծառայությունների մատուցման համար։
3.ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված լիազորություններով, բացառությամբ հաշտության համաձայնություն կնքելու լիազորության, փաստաբանին տալ լիազորագիր։
4. Չարենցավան համայնքի բյուջեից գումար հատկացնել փաստաբանական ծառայությունների մատուցման և դատական ծախսերի համար։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:
|