Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 76-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՐԴԱՆՈՒՇ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՎԱՍՈՒ ԴԱՏԱՐԱՆ ՀԱՅՑ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի և նույն վարչության դատախազի Առաջարկություն՝ հայց ներկայացնելու վերաբերյալ գրությունները, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է՝

1.     Համայնքային շահերի պաշտպանության նպատակով հայց հարուցել իրավասու դատարան

1Անվավեր ճանաչել Ալափարս համայնքի ղեկավարի 01.12.2006թ. թիվ 40 որոշումը և որպես հետևանք անվավեր ճանաչել ՀՀ կադաստրի կոմիտեում Արթին Արշավելի Գյուլբուդաղյանի անվամբ 28.09.2021թ. կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և սեղանամատյանի գրառումը։

2 Անվավեր ճանաչել Ալափարս համայնքի ղեկավարի 11.04.2017թ թիվ 25-Ա որոշումը և որպես հետևանք անվավեր ճանաչել Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 08.02.2018թ. թիվ 27 եզրակացությունը, Չարենցավան համայնքի ղեկավարի 26.02.2018թ.  թիվ 150 որոշումը, ՀՀ կադաստրի կոմիտեում Համլետ Մկրտչյանի անվամբ 18.04.2017թ. 13.12.2017թ. 02.03.2018թ սեփականության իրավունքի պետական գրանցումներն և սեղանամատյանի գրառումները։

3 Անվավեր ճանաչել Չարենցավան համայնքի ղեկավարի 23.11.2011թ թիվ 597 որոշումը և որպես հետևանք անվավեր ճանաչել ՀՀ կադաստրի կոմիտեում Սպարտակ Հովհաննիսյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և սեղանամատյանի գրառումը։

4 Անվավեր ճանաչել Ալափարս համայնքի ղեկավարի 01.12.2006թ. թիվ 39 որոշումը և որպես հետևանք անվավեր ճանաչել ՀՀ կադաստրի կոմիտեում Արայիկ Հայկազի Բաղդասարյանի անվամբ 01.02.2007թ. կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և սեղանամատյանի գրառումը։

5 Անվավեր ճանաչել Չարենցավան համայնքի ղեկավարի 19.11.2020թ. թիվ 919, 03.09.2021թ. թիվ 947 որոշումները և որպես հետևանք անվավեր ճանաչել ՀՀ կադաստրի կոմիտեում Արտուր Անտոնյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և սեղանամատյանի գրառումը։

     2.Լիազորել Չարենցավան համայնքի ղեկավարի առաջին տեղակալին Չարենցավան համայնքի   ավագանու անունից կնքելու պայմանագիր փաստաբանական ծառայությունների մատուցման համար։

     3.ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված լիազորություններով, բացառությամբ հաշտության համաձայնություն կնքելու լիազորության, փաստաբանին տալ լիազորագիր։

     4. Չարենցավան համայնքի բյուջեից գումար հատկացնել փաստաբանական ծառայությունների մատուցման և դատական ծախսերի համար։

 

     5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: 

 


ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ՄԱԿԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.43 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner