Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 1
 
Համար 1Ամսաթիվ 28/03/2022 12:00
Վարող ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՂԱԶԱՆՉՅԱՆ, ՎԱՐԴԳԵՍ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ, ՄԱՔՍԻՄ ՄԵԼԻՔՅԱՆ, ԱՐՏԱՎԱԶԴ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ, ԵՐԵՄ ՍԱՀԱԿՅԱՆ, ԱՇՈՏ ԾԵՐՈՒՆՅԱՆ, ԲԵՆԻԿ ԲԱԼԲԱԲՅԱՆ, ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱՐՍԱՄՅԱՆ, ԳԱՅԱՆԵ ԱՖՅԱՆ, ԱՐՄԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ, ՍԱԹԵՆԻԿ ԲԱԼԱԲԵԿՅԱՆ, ՎԱԶԳԵՆ ԲԱԲԱՅԱՆ, ՍԱՐԻԲԵԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ՎԱԼԵՐԻ ԲԱԲԱՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ԱԲԳԱՐՅԱՆ, ԱՐՏԱՎԱԶԴ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Հանձնարարականների քննարկում
Բովանդակություն *
Չարենցավանի համայնքապետարանում աշխատանքային շաբաթը մեկնարկեց խորհրդակցությամբ, քննարկվեցին գարնանային աշխատանքները, տրվեցին հանձնարարություններ։
Մասնավորապես՝
🔸Չարենցավանի համայնքապետարանը գործընկերների հետ կշարունակի ակտիվ աշխատել EU4Culture Չարենցավան ծրագրի շրջանակներում՝ մշակելով մշակութային ռազմավարություն և հայտ ներկայացնելով դառնալու տարածաշրջանում լավագույն ռազմավարության հեղինակը։
🔸«Սամբարկ» ընկերությունը պետք է ակտիվ աշխատի համատիրությունների հետ՝ ձնհալից հետո համայնքի տարածքում մաքրության աշխատանքները կազմակերպելու համար․ մայիսին համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը շրջայցեր կիրականացնի համայնքում՝ գնահատելու սանմաքրումը։
🔸Ապրիլից կշարունակվի 8-րդ թաղամասի 3-րդ շենքի խաղահրապարակի կառուցման աշխատանքը, հունիսի 1-ին կլինի խաղահրապարակի բացումը, որից հետո ևս 2 ժամանակակից խաղահրապարակներ կկառուցվեն համայնքում՝ մեկը 5-րդ թաղամասում, մյուսը՝ 6-րդ։
🔸Համատիրությունների կառավարիչները տեղակալ Հարություն Ղազանչյանի և ճարտարապետ Բենիկ Բալբաբյանի հետ 1 ամսվա ընթացքում պետք է ուսումնասիրեն վերանորոգման կարիք ունեցող հարթ տանիքները, ներկայացնեն առաջարկություն, որպեսզի ավագանու որոշմամբ գումար հատկացվի տանիքների հիմանորոգման համար։
🔸Եղանակների տաքացմանը զուգահեռ կմեկնարկեն ասֆալտապատման աշխատանքները։
🔸«Մշակույթ» ՀՈԱԿ-ը պետք է ուսումնասիրի բնակիչների դիմումներն ու դրանց հիման վրա կատարի ծառաէտում։

 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner